Ատոմակայանն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, սակայն այդ ռիսկերն ավելի քիչ են, քան հնարավոր օգուտներն երկարատև շահագործումից: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Կարավաևը: Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է իր տարածքում ատոմակայան ունենա` պետության համար դա ունի ռազմավարական կարևորություն: Ըստ նրա, Ադրբեջանում արդեն իսկ առկա է Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնը, դա նշանակում է, որ ատոմակայանի ստեղծումը չի սկսվի զրոյից: