Քաղաքական Օլիմպոս Էրդողանի վերելքը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները ոչ երկար ժամանակով են վատթարացել: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վիտալի Արկովը: Ըստ նրա, Թրամփն ու Էրդողանը շատ նման են, որպես քաղաքական գործիչներ: Նրանք վառ են, իմպուլսիվ ու դերասանական տաղանդով օժվտած: Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարանալու են այն սահմաններում, ինչ դա անհրաժեշտ է Թրամփին ու Էրդողանին: Նա նշել է, որ Էրդողանը ցանկանում է Թուրքիայի պատմության մեջ մտնել, որպես նոր Աթաթուրք: Փորձագետը հավելել է, որ Անկարան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է տարածաշրջանում, որը նաև ՆԱՏՕ-ի անդամ է: