Առնվազն 13 երկիր ցանկություն է հայտնել ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության աղբյուրները: Հեռուստաալիքը նշել է, որ այդ երկրները ցանկանում են ձեռքբերել C-400, չնայած Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների սպառնալիքին: Մեկ այլ աղբյուրի ոխանցմամբ՝ Իրանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Ալժիրը, Մարոկկոն եւ Վիետնամը C-400-ի գնման շուրջ ռուսական կողմի հետ արդեն բանակցություններ են վարել: