29.03.2024
Խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են. Սարգսյան
29.03.2024
Խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են. Սարգսյան

Խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:"Ես կարծում եմ, որ հնարավոր հարձակման հավանականությունը շատ քիչ է։ Ցանկացած ցինիկ հարձակում անգամ պետք է ունենա որոշակի հենք։ Տավուշի պարագայում այդ հենքը չեզոքացված է: Նախ՝ ՀՀ վարչապետը ասել է, որ պատրաստ է սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից ու անհասկանալի կլինի այդ ուղղությամբ ուժային մեթոդներ կիրառելը։ Երկրորդ՝ Պրահայում ստորագրված փաստաթղթում ամրագրված է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև սահմանազատման գործընթացի ընթացակարգը և Ադրբեջանի կողմից խախտումը, անկախ 4 գյուղերի վերաբերյալ իր մոտեցումներից, դիտարկվելու է որպես ստորագրված համաձայնագրի խախտում և ընկնելու է պատժամիջոցների տակ: Հենց դա, իմ կարծիքով, ակնարկեց Տոյվո Կլարը։ Եվ, դատելով արձագանքներից, Բաքվում լավ հասկացել են նրան",- գրել է Սարգսյանը:      

Նորություններ գործընկերներից