29.03.2024
Իշխանությունը կենտրոնանում է հետևանքների վրա, ու ողբերգությունները շարունակվում են
17.01.2024
Իշխանությունը կենտրոնանում է հետևանքների վրա, ու ողբերգությունները շարունակվում են

Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգությունների համատեքստում նաև քննարկվեց «պոստում քնելու» և դրանից բխող ծանր հետևանքների հանգամանքը: Սա վտանգավոր երևույթ է ոչ միայն այն առումով, որ դիրքում ծառայության չիրականացումը թշնամու համար բարենպաստ հնարավորություն է ստեղծում կորուստներ պատճառելու և հայկական դիրքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տեսանկյունից, այլ նաև` տվյալ դիրքի անձնակազմի միջև անառողջ մթնոլորտի ստեղծման տեսանկյունից, որը որոշ դեպքերում արտակարգ պատահարների է հանգեցնում: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:"Իշխանությունը որպես կանոն կենտրոնանում է հետևանքների վրա` ձերբակալություններ, պաշտոնանկություններ, նկատողություններ, տեղափոխություններ և այլն, իսկ բուն պատճառների վրա կենտրոնացում չկա, ըստ այդմ` նմանատիպ ողբերգությունները շարունակվում են:Իսկ որո՞նք են պատճառները և ո՞ր ուղղությամբ պետք է գործի նորմալ պետությունը:Դիրքում` բուն ծառայության պահին հաճախ հանդիպող քնելու դեպքերի ճնշող մեծամասնությամբ պայմանավորված են զինծառայողների հոգնածությամբ և ֆիզիլոգիական առանձնահատկություններով, նաև դիրքերում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներով, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է:Իմ պրակտիկայում դեպքեր են հանդիպել, երբ զինծառայողը` հատկապես 03.00-06.00 ժամերին, հետդ խոսելիս «աչքը կպնում է»: Հանդիպել է նաև ցերեկային ժամերի, երբ ծառայության մեջ գտնվող քնած զինծառայողին շատ դժվար է եղել քնից հանել:Սա նաև նշանակում է, որ դիրքի մնացած անձնակազմն էլ գրեթե նույն հոգնածությունն ունի, որի պարագայում պատշաճ մարտական հերթապահության իրականացումը խիստ վտանգվում է:Պատճառները պետք է փնտրել անձնակազմի թվի, հերթափոխների ոչ հաճախակի արվելու մեջ` երկու դեպքերում էլ երբեմն արվում է հրամանի խախտումով, սակայն «ամենավերևների» իմացությամբ:Հեշտ լուծում չէ, սակայն եթե իրականում նպատակ կա մարտական խնդիրների ճշգրիտ իրականացման և ողբերգությունների կանխման առումով, ապա առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը:Սա նշանակում է, որ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով իրականացվող ծրագրերը, որոնք հատկապես ուղղված են զինծառայողների սոցիալ-կենցաղային հարցերին, տարաբնույթ ֆինանսական բավարարումներին, պետք է բերել առաջնային պլան:Սա ոչ միայն ասածս խնդիրներն է լուծում, այլ շղթայական բարելավումների հնարավորություն ստեղծում բոլոր ուղղություններով":  

Նորություններ գործընկերներից