Արխիվ - 2019.07.19
ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
17:13Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-ից 19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ֊ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից։
17:11Ռուբեն Վարդազարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին:
14:50Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը չի կալանավորվի
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։
14:13Երբ ինքնաթիռի սրահում ծուխ լցվեց, ուղևորները խուճապի մատնվեցին․ Մոսկվա-Երևան չվերթի ողևոր
Երբ ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել, ուղևորներն իսկույն խուճապի են մատնվել ու սկսել են ճչալ։ Այս մասին պատմել է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկը, որի տեսանյութը տարածվում է համացանցում։
13:52ՀՀ-ին 3 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրվի․ ֆինանսավորվելու են փորձագիտական ծառայություններ
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով` 300,000 եվրո գումարի չափով, և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով` 2,700,000 եվրո գումարի չափով։
10:54