Աշխատատար գործընթաց է. Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»
Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելեց «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության կենտրոնական գրասենյակ: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջեց գրասենյակում, ծանոթացավ ՌՀՄ-ին կից գործող տարբեր կառույցների գործունեությանը և մասնակցեց ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստին: Հանդիպմանը միացավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
19:30