Արխիվ - 2019.07.12
Արցախ 2019-ի առաջին կիսամյակում ավելի քան 12,000 զբոսաշրջիկ է այցելել
2019-ի առաջին կիսամյակում Արցախ է այցելել 12, 606 օտարեկրյա զբոսաշրջիկ: Այդ մասին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը, հայտնում է «Արցախպրեսը»:
15:48Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին
Թուրքիայի քաղաքացին Իզմիրի դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի` Էմրե Աքարի դեմ:
15:44Հայաստանն ու Իրաքը քննարկել են երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը. ԱԳՆ
Հուլիսի 11-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։
13:44Նոր էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը.ՀԾԿՀ
Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը միայն այդ գործոնով պայմանավորված: Այս մասին Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
13:43ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից:
12:02Երեւանում մեկնարկել են 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման աշխատանքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում այսօր՝ հուլիսի 12-ին մասնակցում է Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի արարողությանը:
11:31Ֆրանսիացի երեխաները, ի պատիվ Ազնավուրի, նոր ձեւով են կատարել Pour toi Arménie երգը
Վերջերս Ֆրանսիայում ձևավորված G5 (Gipsy Five) մանկական խումբը երաժշտական Օլիմպոս է մտել Շառլ Ազնավուրի Pour Toi Arménie («Քեզ համար, Հայաստան») երգի փոփոխված տարբերակով։
11:02Երեւանում ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու Nissan-ը. կա 2 զոհ. 6 վիրավոր (ֆոտո)
Երեւանում, այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի եւ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։
10:50Զբոսաշրջիկների թիվն աճել է. Փաշինյանը հանձնարարել է ապահովել նրանց անվտանգությունը
Ընթացիկ տարվա առաջին 6 ամսում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ծախսել են 120 մլն դոլար ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության հուլիսի 11-ի նիստում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ տուրիզմի ոլորտում ունենք դրական տեղաշարժեր:
08:38Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով. Eurostat
2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7,1 տոկոս։ Այս մասին հայտնում են Eurostat-ի տվյալները:
08:23