Արխիվ - 2019.05.30
Աճել են Հայաստանից փայլաթիթեղի, շոկոլադի, գինու արտահանման ծավալները. նախարար
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց տնտեսական հիմնական ցուցանիշները և նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 14.7 տոկոսով։
14:32ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել. Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները:
13:37Ահռելի չափերի միջոցներ են հափշտակվել. «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի կոռուպցիոն մեխանիզմները
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ փաստվել է, որ նշված ոլորտում ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա:
12:54Մասնակցե՞լ, թե՞ ոչ ընտրություններին. Սահակաշվիլին ու կուսակցությունը տարբեր բաներ են ասում
Մայիսի 29-ին այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սահակաշվիլիի զինակից Դավիթ Սակվարելիձեն:
11:22