Արխիվ - 2019.05.15
Շփման գծում իրավիճակն ահանգիստ է. Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում
Մայիսի 20-24-ը Ադրբեջանում այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ զորքերի տարբեր տեսակների ներգրավվածությամբ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
16:41ՊՆ-ում քննարկվել է հայ-ռուսական համագործակցության ուղղությունների լայն շրջանակ
Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
15:38Արթուրը կնքված է. հաճախում է հայկական եկեղեցի. Ստամբուլաբնակ հայ տղայի մոր պարզաբանումը
Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը:
14:06Հայաստանն ու Բելառուսը քայլեր կձեռնարկեն համագործակցության առավել ակտիվացման համար. ԱԳՆ
Մայիսի 14-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի (Болеслав Пирштук), հանձնաժողովի բելառուսական մասի անդամների և քարտուղարի հետ:
13:29Հերթական փորձը. նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել: Այս ամսին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
13:23Գասպարիին հարվածելու դեպքով քրգործ է հարուցվեց, Երանոսյանի դեպքով՝ ոչ. (Ֆոտո, տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 15-ին վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
13:01Մետրոյի նոր կայարան եւ ճոպանուղի. ե՞րբ է սկսվելու շինարարությունը. Մեսչյանը մանրամասնում է
Մինչև 2020 թվականի հունվար մտադիր են ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները ու սկսել շինարարական աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
12:42Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ընտանիքի օրվա առիթով:
12:33Հայ-ամերիկայն հարաբերությունների գլխին սեւ ամպեր են կուտակվում. ինչպե՞ս շտկել իրավիճակը
Հայ-ամերիկայն հարաբերությունների գլխին սեւ ամպեր են կուտակվում: «Թավշյա հեղափոխությունից» հետո մեկ տարի անց, Երեւան-Վաշինգտոն հարաբերություններում լուրջ առաջընթաց չի գրանցվում: Այս իրողությունն ընդունում են նաեւ Հայաստանի նոր իշխանություններն ու քննադատում ԱՄՆ-ի դիրքորոշումը:
12:10Կազմալուծել ենք համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը. Փաշինյանը՝ Չինաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից:
11:44Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի պատասխանատուներին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի խումբ պատասխանատուների` ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:
10:50Հայաստանը չի կարող խառնվել Բաքու-ԵՄ բանակցություններին. ԱԳ նախարար
Հայաստանն ունի իր պայմանագիրը Եվրամիության հետ, իսկ ինչ վերաբերում է ԵՄ-Ադրբեջան մշակվող պայմանագրի շուրջ բանակացություններին, ապա ասեմ, որ այստեղ մենք երրորդ կողմ ենք այս բանակցություններում, և հարցն առաջին հերթին վերաբերում է Եվրամիության հետևողականությանը։
10:25Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա Վաշինգթոնում. ԱԳՆ
Ակնկալվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
10:09Փայլանը դատախազություն բողոք է կներկայացնի ուղիղ եթերում հայ երեխայի կրոնափոխության համար
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել:
09:06