Արխիվ - 2019.05.10
Նախագահ, մարզպետ, խոհարար. Սաhակաշվիլին ԱՄՆ-ում վրացական օղի է արտադրում (տեսանյութ)
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Փենսիլվանիայի Մորիսվիլ քաղաքում ճաճայի (այսպես է կոչվում վրացական օղին) արտադրության գործարան է բացել՝ «Լազիկայի ճաճա» անվան տակ:
17:56«Դարի ծրագիրն» առանց Վրաստանի՞. Ռուսաստանը միանում է Բաքու-Թբիլիսի-Կարսին
Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է պաշտոնական Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս այսպես կոչված «Դարի ծրագրին»:
16:45Փորձագետ. Ոչ Բաքուն, ոչ Մոսկվան ռազմական օգնություն չեն տրամադրի Իրանին
ՌԴ-ի ու Ադրբեջանի շահերից չի բխում ներգրավվել պատերազմի մեջ:
15:40Պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն. Փաշինյանի խոսնակը՝ Վիտալի Բալասանյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խնդրանքը։
14:01Ժողովուրդն Արցախը կդարձնի հեղափոխության օջախ. Փաշինյանի խոսքը՝ հակահեղափոխականներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախը հակահեղափոխության օջախի վերածելու մասին խոսակցություններին:
13:52