Արխիվ - 2019.04.22
Ժամանակը չի եկել. Պաշտոնանկությունից մեկ տարի անց Սարգսյանն «ասելիք չունի» (տեսանյութ)
ՀՀ պաշտոնաթող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը մեկ տարի առաջ հանրության ճնշման տակ հեռացավ վարչապետի պաշտոնից, դեռեւս ասելիք չունի: Դեռեւս ժամանակը չի եկել, նշում է Սերժ Սարգսյանը:
20:15Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան կապվում է կրթության հետ. վարչապետ
Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի: Տասը տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները, ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուները այն ընկերություններն են, որոնք գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում, կամ հանքարդյունաբերական ոլորտում:
16:19ՊՆ-ն համալիր ստուգումներ է անցկացնում հրետանային զորամասում
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան:
15:24Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին. ՀՔԾ
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է:
15:15Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան. ԱԳՆ
Ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
15:02ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է (տեսանյութ)
Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Տեղեկատվությունն ավելի վաղ հաստատել էր անեւ ՀՔԾ-ն:
14:24Դատախազությունը Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով փաստաթղթեր կուղարկի ՌԴ
Հայաստանի գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
13:16Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (ֆոտո, տեսանյութ)
Վրաստանի Ախմետայի շրջանում գտնվող Պանկիսի կիրճում, որտեղ տեղակայված են չեչեն-կիստերի բնակավայրեր, Ալազան գետի վրա ՀԷԿ-ի կառուցմանը դեմ են տեղի բնակիչները:
11:00«Հաջորդը ԵՍ ԵՄ». Սերգեյ Դանիելանը՝ Զելենսկու հաղթանակի մասին
Հայտնի կատակերգու դերասան Սերգեյ Դանիելյանը որգեւորգվել է իր գործընկերոջ, նույնպես կատակերգու դերասան, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ուկրաինայի նախագահական ընտրություներում տարած համոզիչ հաղթանակով:
10:15Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի. շուրջ 500 վիրավոր կա
Շրի Լանկայում ապրիլի 21-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի, ևս 500 վիրավոր կա: Այս տվյալները վերջնական չեն, քանի որ հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում են, հայտնում է BBC-ին:
10:01Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում ուկրաիներենով շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
07:53