Արխիվ - 2019.04.09
Դատապարտել ատելության խոսքը. ԵՄ-ն վերցրեց տրանսգենդերին իր պաշտպանության տակ
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել:
15:42Տոնոյանի հայտարարությունը հունից հանել է Բաքվին. Ադրբեջանն աղմկում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլըն, մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հայտարարությունը, նշել է, որ «այն չի ենթարկվում որևէ տրամաբանության և ոչ նորմալ մտածողությամբ մարդու զառանցանք է հիշեցնում»:
15:03Կարող ենք քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում. Դավիթ Տոնոյան
Որևէ սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում: Այս մասին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Mediamax.am-ին տված հարցազրույցում։
14:56Վարչապետն այցելեց ավտոմաքսատուն, զայրացավ ու հանձնարարեց այն Երևանից տեղափոխել Գյումրի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխել:
13:44Փաշինյանը ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին մեղադրեց գեյ-սկանդալներ հրահրելու համար
Նորագավիթի մաքսակետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում տրանսգենդերի ելույթի շուրջ առաջացած աղմուկին:
13:22Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումներ. հանդիպում ԱԱԾ-ում
Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Գ. Վանեցյանն ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ, որը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում:
12:50Եթե «Սպայկան» բոյկոտի, ուրիշ ընկերություններ կգան եւ շուկան կկարգավորվի. Փաշինյան
Վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ ինձ ահազանգել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ՝ այդ թվում հարկային։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
12:46Մայիսի 9-ն Երևանում կկայանա «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթը
«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով ս.թ. մայիսի 9-ին Երևանում անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթ:
11:16ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանը 2018թ. փոխհատուցել է 195 940 եվրո. զեկույց
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ վճիռների իրականացման մասին զեկույցը, համաձայն որի այս ոլորտում արված բարեփոխումները տևական արդյունավետություն են ապահովել:
10:55Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ. ԵԽԽՎ-ում հանդես կգա ելույթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: Այս մասին հայտնում են ՀՀ վարաչպետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
10:53Ինչո՞ւ են «ոչնչից» աղմկում ՀՀԿ-ականները. Փաշնյանը խոսել է իր կնոջ հարցազրույցի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կնոջ Աննա Հակոբյանի՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցի որոշ հայտարարությունների շուրջ համցանցում բարձրացված աղմուկին:
09:53Փաշինյանը զայրացավ. Աշխատանքից ազատել, պարգևավճարները ՊԵԿ-ում կրճատել
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Վարչապետին, սակայն, այստեղ տհաճ անակնկալ էր սպասվում. Շարջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տարածքը անբարեկարգ է. հայտնում է Aysor-ը:
09:53