Արխիվ - 2019.03.22
Զուրաբիշվիլիի ՀՀ այցից հետո Վրաստանում հայկական եկեղեցիների շուրջ վեճերը կրկին թեժացել են
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայաստանյան այցից հետո Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել. Վրաստանում հայկական եկեղեցիների թվի, ծագումնաբանության, անմխիթար վիճակի շուրջ վեճերը կրկին թեժացել են:
17:22Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թթ․ դեպքերը
Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
16:26Կանադայում ստեղծվել է «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ․
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 22-ին շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերին, ում ղեկավարությամբ մարտի 19-ին Օտտավայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ձևավորվել:
15:55Սկանդալային գաղտնալսման «էխոն»․ Հայաստանն արգելել է գաղտնալսման սարքավորումների ներկրումը
Այլևս հնարավոր չէ ՀՀ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
14:13Ադրբեջանը կարող է օգնել Իրաքին նավթ արտահանել
Իրաքը կարող է նավթ և նավթամթերքներ արտահանել արտաքին շուկաներ ադրբեջանական SOCAR ընկերության օգնությամբ:
11:54Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:
11:52Նոր խմբեր՝ մանկապարտեզներում, աշխատավարձերը կավելանան. 10 մլրդ-ով կավելանա Երևանի բյուջեն
Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
10:47