Արխիվ - 2019.03.15
Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը եւս 2 ամսով երկարացրել է նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
17:40Սարիղամիշի ճակատամարտ․ ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը
Նոր Զելանդիայում երկու մզկիթի վրա հարձակված ահաբեկիչների զենքերի վրա տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում` հայերեն, իսպաներեն, անգլերեն, սերբերեն և լեհերեն։
17:13Աբսուրդ է մի կողմից գումար հավաքել Սիրիայի համար, մյուս կողմից` պատժամիջոցներ կիրառել. ԱԳՆ
Արևմուտքի քայլերը` Սիրիայի վերականգնման համար գումար հավաքելը և պատժամիջոցներ սահմանելը, անհեթեթ են:
16:28Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց․ դատարանի որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց։
15:40Դանդաղ գործող ռումբ․ ԿԲ խորհուրդ է տալիս Արփինե Հովհաննիսյանին չհատել կոռեկտության սահմանը
ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանի՝ Հայաստանում առանց դատարանի վճռի անձանց ապօրինի գյուքի բռնագանձման վերաբերյալ կառավարության նախաձեռնության մասին հայտարարությանը։
15:27ՀՀ-ում մտածում են՝ ինչպես բռնագանձել մարդու գույքն առանց դատարանի որոշման
Ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել: Այս մասին ԿԲ-ն հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
15:06Քաղաքապետարանի ապամոնտաժող «ձեռքը» կհասնի՞ Հրազդանի կիրճի ռեստորաններին․ թեժ քննարկում
Երեւանի կենտրոնում՝ Օպերայի շրջակայքում, սրճարանների ապամոնտաժումը հապճեպ չի իրականացվում, քանի որ տնտեսվարողները դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից տեղյակ էին ապամոնտաժման ծրագրի մասին։ Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:
14:44Զուրաբիշվիլին Երևանում մեղադրել է ՀՀ ղեկավարությանը. Կոմերսանտ
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով Հայաստանում էր: Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է նրա այցին` նշելով, որ Հայաստանում Զուրաբիշվիլին ոչ միայն հաստատել է ԼՂ հակամրտության վերաբերյալ իր դիրքորոշումը, որը հայտնել էր Բաքվում, այլև մեղադրել ՀՀ ղեկավարությանը:
14:33Ստեղծված է պայթյունավտանգ իրավիճակ․ «Ջազզվե»-ի հայտարարությունը՝ բողոքը դադարեցնելու մասին
«Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել Օպերայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
10:48Կրակել են մեջքին. Ռուսաստանում սպանվել է հայ գործարար
Ռուսաստանում՝ Միտիշչիում, սպանվել է հայ գործարար: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ մահացածը 1984 թ. ծնված Գեւորգ Թումանյանն է:
10:42Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը պետք է զգալի ավելանա․ հայ համայնքի պահանջը
Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
10:38Բաքվի հետ կապերի համար․ գերմանացի պատգամավորը տուգանվել է 20 հազար եվրո
Գերմանիայում Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է այն բանի համար, որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից լրացուցիչ աշխատավարձի մասին։ Տուգանքի գումարը կազմում է 20 հազար եվրո։ Այս որոշումը մարտի 14-ին ընդունել է Բունդեսթագի վարչակազմը՝ հայտնում է DW-ն։
09:56