«Իմ քայլը» դաշինքը բաժանեց պաշտոնները. հայտնի են ԱԺ նախագահի եւ փոխնախագահների անունները
ԱԺ ընտրություններում ավելի քան 70 տոկոս վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքը այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխխոսնակներ կառաջադրվեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Ալեն Սիմոնյանը:
22:55