Կառավարությունը սկսում է երկրից թալանված ունեցվածքի վերադարձի գործընթաց. Միրզոյան Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: 23:27
Ես այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ. Աբրահամյանն արձագանքել է ԱԱԾ-ի բացահայտմանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերքել է իր կապը Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ-ի աշխատակիցների հայտնաբերված ապօրինի զենքի հետ: Այժմ ստուվում է խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը: 17:57
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան. ԱԱԽ քարտուղար Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: 17:27
Wikileaks-ի հրապարակումը. ինչո՞ւ է Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրգործ հարուցվել. Խաչատրյան ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը «Մարտի 1»-ի գործով քրեական գործ մեղադրյալ է ներգրավվել ոչ թե Wikileaks-ի հրապարակման, այլ հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցության հիման վրա: 16:53
Տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել. վարչապետ Ցանկացած ներդրում և ներդրող ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: 16:45
Դեռ վաղ է խոսել ամերիկյան նոր պատժամիջոցներին պատասխանելու մասին. Պեսկով Կրեմլում տեղյակ են ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունների մասին: 15:37
ԱՄՆ-ի պատժամիջոցները միջազգային օրենքների բացահայտ ոտնահարում են. Խոշռու Ծայրահեղ միահեծանության, բացարձակ կամայականության և համաշխարհային հիմնարար կառույցների հետ չհամագործակցելու ուրվականը սպառնում է ոչ միայն Իրանին, այլ ողջ աշխարհին: 15:27
Փորձագետ. թուրքական իսթեբլիշմենթն ԱՄՆ-ին արդեն չի համարում բարեկամ երկիր Թուրքական հասարակությունում ազգայնականության աճը կապված է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ`պատմաբանները դա անվանում են Սևրի սինդրոմ: 15:16
«Թուրքական հոսքի» երկրորդ ուղեգիծը շահագործման կհանձնվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին «Թուրքական հոսքի» առաջին ճյուղի ծովային հատվածի շինարարական աշխատանքներն ավարտված են, դրանք «Գազպրոմ»-ն անցկացրել է ինքնուրույն: 14:51
Հովիկ Աբրահամյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել. ՀԾՔ պետ Աբրահամյանի եղբայրն այս պահին ունի կասկածյալի կարգավիճակ: 14:45
Չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը. ԱԱԾ տնօրենը՝ Մարտի 1-ի գործով նոր զարգացումների մասին Ստացվել են օպերատիվ տվյալներ և կա վարկած, որ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերից է կրակվել 2008-ի մարտի 1-ին: 13:39
Հայաստանը դարձել է Կովկասի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը. «ԱԻՖ» 2011-ին զբոսաշրջիկը Երևան ժամանելիս, չգիտեր որտեղ իջևանել, իսկ այժմ Հայաստան հարյուր հազարավոր մարդիկ են այցելում և մեծ գումարներ ծախսում, իսկ Ռուսաստանը և ծով ունի, և լեռնադահուկային հանգստավայրեր և տեսարժան վայրեր, բայց զբոսաշրջությունից օգուտ քաղել դեռ չի սովորել: 13:36
Հանրապետության հրապարակում քաղաքացին ոտքերը մեխել է նստարանին (լուսանկար) Ժամանել են ԱԻՆ եւ Շտապօգնության աշխատակիցներ, նրանք փորձում են ազատել քաղաքացու ոտքերը նստարանից: 13:24
Ամերիկացիներին Մոլդովայում ասել են «ոչ». ԱՄՆ-ի դեսպանատան համար նոր տարածք չի տրամադրվի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրաժարվել է նախկին հանրապետական մարզադաշտի հողատարածքը տրամադրել ԱՄՆ-ին՝ դեսպանության նոր շենքի կառուցման համար: Նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի խորհրդարանի ընդունած համապատասխան օրենքը: Այս մասին հայտնում է IPN- ն: 13:03
Կոսաչև. Անդամակցությունը ՆԱՏՕ-ին կխաթարի ՌԴ-Վրաստան հարաբերությունների կարգավորումը Վրաստանը պետք է կառուցի իր ապագան առանց որևէ ռազմական դաշինքներին անդամակցելու: 12:56
Փաշինյանի կառավարությունը հաստատել է $51 մլն-ի 6 ներդրումային ծրագիր. նախարար Վերջին երեք ամսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է $51 մլն-ի 6 ներդրումային ծրագիր է հաստատել` հարկային արտոնություններ տրամադրելով դրանց: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: 12:51
Ասմա Ասադը, ում մոտ ուռուցքային հիվանդություն են հայտնաբերել, դիմել է սիրիացիներին Սիրիայի նախագահի կինը՝ Ասմա Ասադը, բուժում է անցնում, նրա մոտ ուռուցքային հիվանդություն են հայտնաբերել: 12:25
Օրվա կադր. Հանրապետության հրապարակում «Ազատություն նախագահին» պաստառ է հայտնվել Մարիոթ հյուրանոցից է պաստառը կախվել: 12:15
«1000 դրամների» հիմնադրամի շահառուներ կդառնան Ապրիլյան պատերազմի մասնակիցները. վարչապետ Շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ, այդ թվում՝ 156 ընտանիք և 27 զինհաշմանդամ։ 11:56
Ինջե. Ընդդիմությունը մեղավոր է Թուրքիայի ծանր դրության համար Թուրքիան տառապում է վատ կառավարումից ու ընդդիմությունը դրա մի մասն է` ընդդիմությունը չկարողացավ հույս տալ ժողովրդին: 11:49
Բուրջանաձե. Սահակաշվիլին պետք Է պատժվի 2008-ի խելագար գործողությունների համար ԱՄՆ-ն է դրդել Սահակաշվիլիին՝ ռազմական գործողությունների որոշում ընդունելու: 11:49
ԱԱԾ տնօրենը քննարկել է սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները Այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին: 11:46
Սերգեյ Իվանով. ԱՊՀ-ի տարածքում ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախում տեղի չի ունենա ԱՊՀ-ի տարածքում աշխարհաքաղաքական հակամարտություն առկա է, դա հերքելն անիմաստ է, սակայն ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի ռազմական բախում ԱՊՀ տարածքում տեղի չի ունենա: 11:28
Փորձագետ. Ղարաբաղում ռազմական գործողությունները կարող են սկսվել մոտակա ժամանակներս ՌԴ-ն այժմ բարդ հարցեր ունի հայկական նոր իշխանությունների հետ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Վրաստանի, իսկ հնարավոր է նաև՝ Հայաստանի հետագա քայլերը դեպի ՆԱՏՕ կհանգեցնեն պատերազմական իրավիճակի տարածաշրջանում: 11:17
Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռների փոխադրումը նվազել է մոտ 2%-ով 2018-ի առաջին 6 ամսում տարանցիկ բերռներիփոխադրումն Ադրբեջանի տարածքով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 90,000 տոննայով կամ 1,8%-ով: 11:17
Թուրքիան ծրագրում է Չինաստանի հետ համատեղ կառուցել երրորդ ատոմակայանը Երրորդ ատոմակայանը նախատեսվում է կառուցել Թուրքիայի եվրոպական մասում՝ Թրակիայի տարածքում: 10:55
Ռուսաստանի կառավարությունում Սաակաշվիլիին «անառողջ» ու «վախկոտ ծաղրածու են» անվանել Այն ամենը, ինչ ասել է Սաակաշվիլին, սկզբից մինչև վերջ սուտ է։ 10:52
Պոմպեո. Այսօր Իրանում ռեժիմը տարանջատված է աշխարհից «Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին եւ գործընկերներին միանալ ԱՄՆ-ին եւ Իրանի ղեկավարությանը զրկել իրանցի ժողովրդին ճնշելու եւ ահաբեկչություն հրահրելու միջոցներից», - գրել է նա: 10:45
Մամուլ. Սերժ Սարգսյանի վոյաժն ավարտվել է, նա վերադարձել է. Մարտի 1-ը կթակի՞ նրա դուռը Արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է: 09:28