Մեղադրանք է առաջադրվել «Հայանտառ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին
Արձանագրվել են առերևույթ յուրացնելու, վատնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:
20:19Արձանագրվել են առերևույթ յուրացնելու, վատնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:
20:19Դեսպան Քիսլերն իր ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը Գերմանիայի համար։
18:56Քրեական գործ է հարուցվել նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։
17:54Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները զրուցել են հեռախոսով ու քննարկել ԵԱՏՄ-ին եւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
17:24Հայաստանը զարգացնում է բազմաֆուկցիոնալ օդուժը, որպեսզի հնարավորություն ունենա կիրառել այն որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում: Այս մասին EADaily-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
16:45ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 23-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:
16:27Մեզ հետաքրքիր են Ադրբեջանի էներգետիկ նախագծերը, քանի որ մենք 100%-ով էլեկտրաէներգիա ենք ներմուծում ու ունենք ապահով առաքումների կարիք: Պետք է լուծել մինչև Մոլդովա ադրբեջանական գազի տեղափոխման հարցը: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
15:32ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը կորոշվի համանախագահների առաջարկությունից հետո:
15:31Ադրբեջանական զինուժի կուտակումների և ակտիվության մասին հաղորդագրությունները ճիշտ են և նման զարգացումներ գրանցվել ու գրանցվում են ոչ միայն Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով՝ մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին EADaily.com-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանը:
15:30Իտալական Լեչե գավառում բողոքիհերթական ակցիան է տեղի ունեցել ադրբեջանական գազամուղի շինարարության դեմ: Ակցիայից հետո իտալական Մելադունիո քաղաքի քաղաքապետ Մարկո Փոթթին հայտարարել է, որ վստահ է, որ TAP գազատարի շինարարությունը, որով ադրբեջանական գազն առաքվելու է Եվրոպա, կասեցվելու է:
15:13ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի երեկոյան Քալիֆորնիայում՝ Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում հանդես է եկել ելույթով, որում խիստ քննադատության է ենթարկել Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:
13:59Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյան: «Աշխատանքը շարունակվում է»,-հավելում է իր գրառման մեջ նա:
13:48Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան կայցելի հուլիսի 24-ին:
13:20ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
13:18Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Թամազյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
13:18Հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
13:01Հուլիսի 22-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
12:39Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկը` «Եվրոպական Վրաստան»-ը, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրի խորհրդարանի նախկին խոսնակ և նախկին արտգործնախարար Դավիթ Բաքրաձեի թեկնածությունը:
12:10Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
12:02Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
11:51Ադրբեջանի ու իսրայելական Aeronautics ընկերության միջև անօդաչուների արտադրության մասին հուշագրի ստորագրումը շատ հաջողակ գործարք է: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ներքին անվտանգության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Ալեքս Վեքսլերը:
11:40Վրաստանը մոտ 600.000 մ գազամուղ է վաճառել ադրբեջանական SOCAR-ի դուստր ձեռնարկությանը 9,5 մլն դոլարով
10:35ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կտուժի հետեւանքներից», եթե շարունակի ԱՄՆ-ին սպառնալ:
10:32