Մայիսի 2-ից շրջափակում ենք ամեն ինչ՝ ՀՀ մայրուղիներից մինչեւ օդանավակայան. Նիկոլ Փաշինյան
Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարում ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։
22:15Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարում ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։
22:15Իշխանությունները մտածում են, թե կարող են հաղթել ՀՀ ժողովրդին, նրանք մտածում են՝ ՀՀ ժողովուրդը չի կարող լինել այդքան հզոր, սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի նկատմամբ: Խոսում եք պայթյունավտանգ իրավիճակի մասին, բայց նման իրավիճակ չկա: Այսօր ՀՀ-ում չկա ուժերի հարաբերակցություն, կա ժողովուրդ՝ մի կողմից եւ հանրապետական 20-25 պատգամավոր՝ մյուս կողմից ու ՀՀԿ վերնախավ, որն ուզում է ապացուցել, որ իրենք ճիշտ են:
21:15Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:
20:58Ազգային ժողովում մայիսի 1-ին ավարտվեց Հայաստանի վարչապետի ընտրության հարցով քվերակությունը:
20:48Քիչ անց՝ քվեարկություն:
20:28«Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ կարող եմ վայր դնել մանդատս»,- հավելեց նա:
18:51Ադրբեջանը ռազմական ներուժի ավելացման տեսանկյունից վերջին տաս տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել։
18:12Ցույցերի ցանկացած արդյունքի դեպքում, ով էլ գա իշխանության արտահերթ ընտրությունների միջոցով, հայկական պետությունը պետք է հաշվի նստի Մոսկվայի հետ։
17:24ՀՀԿ խմբակցությունը միասնական որոշում ունի վարչապետի ընտրության հարցում:
16:58Եթե այս անգամ էլ ժողովուրդը պարտվի, ապա լուծումը կմնա զենքի դաշտում, քաղաքական լուծում այլևս չի լինի:
16:42«Իմ գնահատականները բացառապես քաղաքական են, այստեղ չկա որևէ անձնական վերաբերմունք: Բայց ինչպես երեկ, այնպես էլ այսօր դուք ինձ չհամոզեցիք՝ ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում»,- ասաց նա:
16:18Հայկական նոր իշխանությունների ուժեղ կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է ճակատագրական լինել ՀՀ–ի համար` հիշելով Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի փորձը, որոնք տարածքներ կորցրեցին։
15:28«Անձամբ չեմ ճանաչում նրանց և երբևէ միջնորդավորված շփում նրանց հետ չեմ ունեցել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
14:56Կա երեք ձերբակալված:
14:47Անկարան վաղուց նախընտրում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։
14:08Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:
14:07Այլապես էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ, հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները: Սա կնշանակի, որ փոփոխությունները չունեն որևէ իմաստ:
13:49Վաշինգտոնը դեմ չէ նաև լարել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։
13:43Հեղափոխությունից հետո շատերը պնդում են, որ ՀՀ–ն լինելու է անկախ, սակայն դա միայն «պրոքսի» հավաստիացում է, որը տրվել է ամերիկացիների կողմից, որոնց վերահսկողության տակ կգնան «ծիրանի հեղափոխականները»։ Հայկական իսթեբլիշմենթի մի մասը, որոնք դեռևս իշխանության ղեկին են, մեկնել են Մոսվկա։
13:39ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հանդես է գալիս ծրագրային ելույթով: Նա ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է տեսնում երկրում, եթե ստանա պատգամավորների աջակցությունն ու ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ:
13:07Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր:
12:36Իրանի միջուկային գործարքը տապալման եզրին է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ իր նախընտրական խոստմանը, Իսրայելի հետ ջանքեր չեն խնայում այն ռեվիզիայի ենթարկելու եւ վերանայելու համար:
12:35Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնել են վարչապետի ընտրությունը տապալելու գործընթաց: Հայտնի տանդեմը համաժողովրդական շարժումը կասեցնելու և իշխանության վերադառնալու ցանկություն ունի, իսկ դրա համար հայտնի է գործիքը՝ ֆիզիկական ուժ և կոմպրոմատներ:
12:34Անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք կունենա մեզանից յուրաքանչյուրը՝ բոլորիս հիմնական նպատակը երկրի անվտանգությունը, կայութունն ու ժողովրդի բարրօրությունն է:
12:24Ծառուկյան դաշինքը հենց վաղն էլ պատրաստ է արտահերթ ընտրությունների:
11:38Այս պահին Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են, Երևանի փողոցներում, չնայած ոչ աշխատանքային օրվա, եռագույններով պատված ավտոմեքենաների ակտիվ շարժ է:
11:21Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են մոտ 100 միջազգային լրատվամիջոց ներկայացնող լրագրողներ:
10:40ՀՀԿ-ն մտադիր է ՀՀ-ում խորացնել քաղաքական ճգնաժամը և ստեղծել սահմանադրական ճգնաժամ:
09:34հենց այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը և առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը միասնականության ուղով:
09:11