Նախ` երթ, հետո տուն քնելու, իսկ առավոտյան թավշյա հեղափոխությունը կշարունակվի. Փաշինյան
Հանրահավաքը բազմահազար էր, հրապարակը լեփ-լեցուն էր և ինչպես նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը` այն աննախադեպ էր իր մասշտաբներով:
21:22Հանրահավաքը բազմահազար էր, հրապարակը լեփ-լեցուն էր և ինչպես նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը` այն աննախադեպ էր իր մասշտաբներով:
21:22Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։ Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։
18:42Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներին իրենց գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին փողոցից բերել խորհրդարան: Այս մասին Սերժ Սարգսյանն ասաց ընտրությունից հետո ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ՝ երեք խորհուրդ տալով ընդդիմադիր խմբակցությանը:
18:29Եվ ահա Արմեն Սարգսյանը որոշեց խախտել լռությունը, զուգահեռաբար այն բանից հետո միայն, ինչ Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ և Սերժ Սարգսյանը որոշակիորեն անդրադարձավ Փաշինյանի գլխավորած պայքարին:
18:10«Ծառուկյան» խմբակցությունից դեմ է քվեարկել 12 պատգամավոր:
17:44Սիրիայում պատերազմն արդեն վաղուց Բաշար Ասադի ու ընդդիմության միջև բախում չէ, այլ ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև ոչ անմիջական պատերազմ, փոխանցում է Focus–ը։
17:32Սրանից հետո ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի և հասնի իր տրամաբանական ավարտին` կաթվածահար անելով կառավարության աշխատանքը: Այդ ճանապարհով մենք կհասնենք պաշտոնանկությունների ու հրաժարականների:
17:18Քիչ առաջ տեղի ունեցավ այս քաղաքական տարվա թերևս ամենագլխավոր քվեարկությունը` ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը հաստատելու հարցի շուրջ:
16:54Բավականին շատ մեքենաներ են կուտակվել տարածքում, նրանք պահանջում են բացել ճանապարհը: Ցուցարարները չեն պատրաստվում նրանց ճանապարհ տալ:
16:52«Իրենք հայտարարել են, որ պետք է դադարեցնեն հավաքը, բայց քանի այն բնույթով խաղաղ է` ուժ կիրառելու հիմք չունեն: Ուղարկում են ինչ-որ մարդկանց, որոնք գալիս են երկաթի կտորներով, խազում են մեքենաները, այլ սադրանքներ անում, որպեսզի ոստիկանների ուժ գործադրելուն լեգիտիմ ուժ տան»:
16:28Աշոտյանն եկավ ասումա՝ եկեք սիրենք միմյանց, պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց սիրենք, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք, որ Ձեզ սիրենք։ Դուք Ձեր կառավարած նախարարությանը նայեք, ձեր երկիրը նայեք:
16:19Մենք ապրում ենք խայտառակ աբսուրների իրավիճակում և դրանք այնքան շատ են, որ անհնար է դրանց մասին այս ամբիոնից թվարկել: Ամեն օր նոր պրոբլեմներ են առաջացել, բայց ոչ մի լավ բան չեք արել, բարեփոխումներն էլ, որ հայտարարում եք, ռեգրես են:
16:04փակ են Արշակունյաց փողոցը` միակողմանի, Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքը, Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը, Հաղթանակ կամուրջը մասամբ` երթևեկությունը դժվարանցելի է:
15:45Հատուկ ջոկատայինները բացում են ճանապարհը, որը փակել էին ցուցարարները Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում: Այդ ամենը ուղեկցվում է ցուցարարների «Ամո'թ» վանկարկումների ներքո:
15:26VERELQ-ը ներկայացնում է լուսանկարներ անհնազանդ Երևանից: Օգտագործվել են լուսանկարներ նաև Facebook սոցիալական ցանցից:
15:10ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ անձանց ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը։
14:47Ժամը 14։00-ի դրությամբ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 80 հոգի:
14:38Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր համագործակցությունը ՌԴ-ի, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում ասաց ՀՀ վաչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն։
14:29Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր։ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։
13:47Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են շարժվել Երևանի փողոցներով` շրջափակելով ճանապարհին տեղակայված կառավարական շենքերը:
13:33Ավելի վաղ ցուցարարները շրջափակեցին ԱԳՆ շենքը նաև Գլխավոր դատախազության շենքը::
13:15Քիչ առաջ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աբովյան փողոցով հասան Հանրապետության հրապարակ և այս պահին արգելափակում են Կառավարության շենքը:
13:07Մենք առաջին անագամ ենք ընտրում վարչապետ խորհրդարանական համակարգում եւ մեծ փոձ չունենք: Մեծ փորձ չունենք, սակայն կան սահամանդրությունից բխող հստակ իրավակարգավորումներ: Այս համակարգում վարչապետը իշխող կուսակցության առաջնորդն է:
13:01Նրանք հիմա ամբողջ Հայաստանի ուժային կառույցները հավաքել են այնտեղ և սպասում են մեզ այնտեղ: Բայց մենք ուրիշ բան կանենք` մենք երթով կշարժվենք ու կպարալիզացնենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործողությունը պարալիզացնելու համար:
12:34Ազգային Ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրությունը:
12:15ՀՀ դատախազության կողմից ՀՀ Ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել:
12:07Խմբակցությունը թողնված է ազատ քվեարկության:
11:47«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանը Վրաստանին կօգնի Միջկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի՝ այսպես կոչված, Միջին միջանցքի զարգացման հարցում, որի միջոցով Չինաստանից Եվրոպա ապրանքներ են մատակարարվում։
11:37Հանրապետական խմբակցության պատգամավորները արդեն Ազգային Ժողովում են:
11:32Դերասան, ռեժիսոր Արսինե Խանջյանը Հաայստանում Սերժ Սարգսյանի վարչապետությա դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների առիթով բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին։
11:13Վրաստանի արտաքին պետական պարտքը և պետական երաշխիքով վերցված վարկերը 2018-ի մարտի 31-ի դրությամբ կազմում են 5. 298.278 մլն դոլար:
11:12ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս ցանկանում է, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս գան Սիրիայից, սակայն զորքերի դուրս բերման ժամկետները դեռ չեն որոշվել:
10:56Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից:
10:44Նախօրեին ցուցարարները շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ տեղի էր ունեցել բախում ոստիկանների հետ։ Տուժել էր 40 քաղաքացի և 6 ոստիկան։
10:38Դեմիրճյան փողոցում այս պահին 4 զրահապատ մեքենա կա, ոստիկաններով լի ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և այլ տրանսպորտային միջոցներ, որոնցում ոստիկանները սպասում են:
10:16Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Արդեն փակ փողոցներ կան, ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցուցարարներին:
08:40