Արխիվ - 2018.03.19
Կաշառակերության գործով ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը. ՊՆ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
23:38Այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով տեւական ժամանակ քննարկվում է Սերժ Սարգսյանի այս տարվա ապրլիցի հետո ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու թեման, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։
21:26Միջազգային հանրության հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Ալիեւին. ՀՀ ԱԳՆ
Միջազգային հանրության հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Ալիեւին։ Այդ մասին Twitter-ում գրել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ հայտարարությունը։
18:30Կշարունակեք ջանքեր գործադրել խաղաղության օգտին․ Բակո Սահակյանը շնորհավորել է Պուտինին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Այս մասին ասված է Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
18:19Էրդողանն առաջարկել է դպրոցներում ուսումնասիրել օսմանյան թուրքերենը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դպրոցնելում պետք է ուսումնասիրվի թուրքերենի օսմանյան տարբերակը, և մեղադրել է հանրապետական ժամանակաշրջանը թուրքերենի «ոչնչացման» համար:
18:17ԵԱՏՄ–ում հսկողության համակարգերը կգործեն միասնական կանոններին համապատասխան․ Սարգսյան
ԵՏՄ–ում հսկողության համակարգերը պետք է գործեն միասնական կանոններին համապատասխան։ Այս մասին մարտի 18-ին՝ «Բելառուս 1»–ի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
18:02Անհայտ անձինք հարձակվել են Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա
Կոպենհագենում գտնվող շենքի ճակատամասը զգալիորեն վնասվել է, տուժածներ չկան:
18:01ՀՀ-ն առաջին 10-ակում է Ռուսաստան այցելող զբոսաշրջիկների քանակով
Հայաստանը վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ Լեհաստանի և Գերմանիայի միջև:
17:47Ադրբեջան–Վրաստան–Իրան–Թուրքիա.Նոր էներգետիկ–տրանսպորտային միջանցք
Չորս երկրները հետաքրքրված են տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանմամբ։ Երկրների միջև զարգանում են կապերը նաև տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտում։
17:26Հունիսից Brussels Airlines-ը կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի Երևան
Հունիսի 02-ից հուլիսի 02-ը, ինչպես նաև օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ:
17:23Լավ հնարավորություն ունենք՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար․ Կարեն Կարապետյան
Ունենք շատ լավ հնարավորություն՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
17:20Սարգսյանը շնորհավորական ուղերձից հետո նաեւ հեռախոսազանգով է ջերմորեն շնորհավորել Պուտինին
Երկու պետությունների ղեկավարները երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողականորեն խորացնել ու ամրապնդել միջպետական հարաբերությունները:
16:59Հենրիխ Մխիթարյանը իր ավտոմեքենան նվիրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
Մեքենան ֆուտբոլիստը ստացել էր 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվելու համար։
16:42Խորացնել ռազմադիվանագիտական կապերը՝ հավատարիմ մնալով ՀՀ դաշնակցային պարտավորություններին
Հայաստանն ունի հստակ պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ:
16:21Քաղաքագետ. Ռուսաստանցիներն ընտրելիս հաշվի են առել Պուտինի ծրագիրն ու անձնական հատկանիշները
Գործող նախագահի նկատմամբ վստահությունը բավականին բարձր է և դա բացատրվում է ոչ միայն ընտրություններով։
16:15Ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին. Սերժ Սարգսյանը՝ ԶՈՒ ղեկավար կազմին
Նախագահը հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
16:07ԱՄՆ կոնգրեսը մեծ աջակցություն է ցուցաբերում Վրաստանին
ԱՄՆ կոնգրեսը Վրաստանին մեծ աջակցություն է ցուցաբերում։ Այսպես է մեկնաբանել ԱՄՆ դեսպան Յան Քելլին Վրաստանի աջակցությամբ հանդես գալու նախաձեռնությունը, որի մասին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում խոսել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
15:56Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Ջավախք եւ մոմ վառել Սուրբ Նշան «վիճելի» եկեղեցում
Վրաստանի Սամցխե-Ջավախեթի (Ջավախք) մարտի 19-ին աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատան ներկայացուցիչների և տեղի հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցի:
15:45Իրանում ձերբակալվել է նախկին փոխնախագահը
Փոխնախագահի դեմ գործ է բացվել երկրի քաղաքական էլիտայի դեմ քարոզչության համար:
15:38Ազգային ժողովը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացնի ապրիլի 10-ին. Արմեն Աշոտյան
Անցյալ տարվա նոյմեբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը Ազգային Ժողովում կվավերացվի ապրիլի 10-ի հերթական նիստում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
15:35Le Temps. Վլադիմիր Պուտինը սուպերպոպուլյար է
Այսօր պետք է ընդունել մեկ բան` ռուսներին պատժելու արևմտյան մոտեցումը, որպեսզի իրենք երես թեքեն ՌԴ–ի նախագահից, չաշխատեց։ Հակառակը, Վլադիմիր Պուտինն երբեք այսքան պոպուլյար չի եղել։
15:30Հինգ շրջանների վերադարձի մասին պայմանագիր գոյություն չունի. Քոչարյան
Պետք չէ տիրաժավորել Ադրբեջանի ցանկությունները:
14:32Նալբանդյանը զինվորականներին տեղեկացրել է ԼՂ հակամարտության լուծման ջանքերի մասին
Մարտի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
14:16Գարեգին երկրորդը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
13:43Ադրբեջանն ու Իրանը քննարկում են Կասպից ծովում նավթի համատեղ արդյունահանումը
Այդ նախագիծը կարող է օգուտներ բերել Իրանին ու Ադրբեջանին։
13:42Առեւտրաշրջանառության 42% աճ. ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն պատրաստվում են նոր բանակցությունների
Մարտի 19-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը։ Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունց, նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորած պատվիրակությունը։
13:10ԼՂ հարցը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով. ՌԴ արտաքին հետախուզության նախկին պետ
Պետք է գտնել ղարաբաղյան հարցի լուծման դիվանագիտական ուղին. այդ հարցի շուրջ պետք է լավ մտածի հայկական կողմը։
13:04Նավթ, ջրամուղ, օդանավակայան ու էլցանցեր. Արմեն Սարգսյանի խոշորածավալ ներդրումները ՌԴ-ում
Վերջերս Հայաստանի նախագահ ընտրված Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի կենսագրության ու բիզնես գործունեության տարբեր էջերը լայնորեն լուսաբանվեցին մամուլում: Թվում էր, թե ամեն ինչ ասվել է Մերծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկանք չներկայացրած Արմեն Սարգսյանի հանրային ու բիզնես գործունեության մասին:
12:54Հայաստանի համար էական էր, թե ով կընտրվեր և որ ուղղությամբ կընթանա Ռուսաստանը. Շարմազանով
Կարող եմ նշել, որ Ռուսաստանի ժողովուրդը իր ակտիվ քվեարկությամբ որոշեց Ռուսաստանի ապագան: Այս ընտրությունները վստահաբար կարելի է անվանել ժողովրդավարական ու մրցակցային:
12:32Ասադ. Սիրիան, ահաբեկչության դեմ պայքար մղելով, պաշտպանում է աշխարհի բոլոր երկրներին
Ասադն ահաբեկչության դեմ Սիրիայի բանակայինների պայքարը պանծալի է համարել և հավաստիացրել է, որ այս ուժերը ինչպես Սիրիայի անկախությամբ պատմական քայլ վերցրեցին, այնպես էլ այսօր շարունակում են պատմություն կերտել:
12:27Չինաստանը ցանկանում է Ադրբեջանին տեսնել «Մետաքսի ճանապարհի» լիարժեք անդամ
Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը դարձել է դեպի Եվրոպա չինական ապրանքների արտահանման կարևոր ուղիներից մեկը։
12:18Փորձագետներ. Պուտինի մրցակիցներն անտաղանդ ընտրարշավ անցկացրեցին
Աննախադեպ քարոզչությունն, ուղղված ընտրությունների բարձր ակտիվությանը, տվեցին մոբիլիզացիոն էֆեկտ ՌԴ–ի նախագահական ընտրություններում։
12:11Neue Zürcher Zeitung. Թուրքիան դարձել է Մերձավոր Արևելքի փոքրիկ մոդելը
Թուրքիայի վերածվելը իսլամիստական սուլթանատի վերացնում է մահմեդական աշխարհի մոդերնիզացիայի մասին վերջին հույսը:
11:32Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ :
09:55Վլադիմիր Պուտինը ստացել է ռեկորդային աջակցություն` նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 99,75% քվեաթերթիկների հաշվարկից հետո հավաքել է 76,67% ձայն:
08:53