Երևանն առաջարկում է էմբարգո դնել ԼՂ հակամարտության կողմերին զենքի մատակարարումների վրա
Հակամարտող պետությունների, հատկապես ԼՂ հակամարտության պարագայում, սպառազինության մատակարարման վրա էմբարգոյի առկայությունը վերջ կդնի այն խոսակցություններին, թե եթե «ես զենք չվաճառեմ, այլ պետություն կվաճառի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
17:02