Activities calendar

30 November 2016

Չոր
30
Nov

Տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս

Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս` առաջին երկու եռամսյակներում գրանցված, համապատասխանաբար, 4.3 և 1.6 տոկոսի դիմաց: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Համաձայն աղբյուրի՝ անկումը պայմանավորված է շինարարության ոլորտի` 8.5 տոկոսանոց և գյուղատնտեսության ոլորտի` 2.6 տոկոսանոց կրճատումներով։ Նշված ժամանակահատվածում աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում (այդ թվում` էնռրգետիկայում)` 4.5 տոկոսով, և առևտրի ու ծառայությունների ոլորտում` 4.9 տոկոսով։

Չոր
30
Nov

Էրդողանի սպառնալիքներն Ասադի հասցեին բլեֆ են

Gulf State Analytics–ի փորձագետ Թեոդոր Կարասիկը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է «թխվածքաբլիթի իր կտորը» պոկել և «անօգնական» չերևալ ՆԱՏՕ–ի դաշնակիցների աչքում`Հալեպի իրադարձությունների ֆոնին։

Գազետա.ռու–ի հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիան դժվար թե կարողանա իրականացնել իր սպառնալիքներն ու տապալել Բաշար Ասադին, քանի որ այդ դեպքում ուղիղ հակամարտության մեջ կմտնի ՌԴ–ի հետ, ինչը Էրդողանը չի ցանկանում ։

Չոր
30
Nov

Մոսկվան հույս ունի, որ կստեղծվի Մեծ եվրասիական գործընկերություն. Պուտին

Մոսկվան հույս ունի, որ կստեղծվի Մեծ եվրասիական գործընկերություն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Կարեւոր եմ համարում նոր պայմաններում եւ նոր հիմքով առաջընթացն ու ինտեգրացիան։ Այդ մոտեցումը Եվրասիայում մեր ինտեգրացիոն քաղաքականության հիմքն է։ Այդ աշխատանքը մենք տանում ենք նաեւ ԵԱՏՄ շրջանակում, որի գործունեությունը հիմնված է Առեւտրի համաշխարհային կազմակերպության բաց եւ ազատ առեւտրի սկզբունքների վրա։ Հույս ունենք, որ մեր գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի հետ բանակցությունները թույլ կտա մեզ ստեղծել Մեծ եվրասիական գործընկերություն»,– ասել է Պուտինը։

Չոր
30
Nov

Վարչապետ. Մաքսային օրենսգիրքը կդառնա ԵԱՏՄ իրավանորմատիվային դաշտի հիմնական փաստաթղթերից մեկը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների խորհրդի 21-րդ նիստին:

Չոր
30
Nov

Bild. Մերկելը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը

Канцлер Германии Ангела Меркель и президент Турции Реджеп Тайип Эрдоган

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության նիստում: Այս մասին գրում է Bild պարբերականը:

Մերկելը նշել է, որ հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունների գործողությունները թույլ չեն տալիս անցնել բանակցություններում նոր թեմաների քննարկմանը: Ըստ Bild-ի՝ կանցլերը ՔԴՄ-ի պատգամավորներին խորհուրդ է տվել իրավիճակը բացատրել քաղաքացիների հետ հանդիպումներում:

Չոր
30
Nov

Փորձագետներն Էրդողանի հայտարարության մասին. Թուրքիայի նախագահը բացահայտում է արել

Президент Турции Реджеп Эрдоган

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին բացատրել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Եփրատի վահան գործողության նպատակը Ասադի տապալումն է։

Ինչպես հայտնում է НСН–ը, փորձագետը Էրդողանին համարում է բարդ մարդ, ով հաճախ անում է հայտարարություններ, որոնք իրականում ոչինչ չեն նշանակում։

Չոր
30
Nov

Նախագահականից հայտնել են, թե հայկական կողմը երբ կարող է տարածք հանձնել

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«Ազատություն»-ը հարցում է ուղարկել նախագահական՝ ե՞րբ է որոշում կայացվել Ադրբեջանին զիջել նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում:

Չոր
30
Nov

Փորձագետ. Ասադին տապալելու լուրջ հնարավորություններ Թուրքիան չունի

Թուրքիան չունի լուրջ հնարավորություններ տապալել նախագահ Բաշար Ասադին։ Սիրիական բանակը հաջող մարտեր է մղում գրոհայինների դեմ։ Այդ մասին VERELQ–ի հետ զրույցում նշեց արևելագետ, Սանկտ–Պետերբուրգի պետական համալսարանի Արդի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն`մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, թե թուրքական բանակի գործողությունների իրական նպատակն Ասադին տապալելն է։

Չոր
30
Nov

«Գազպրոմ Արմենիա». 2018-ից գազի սակագինը չի բարձրանա

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե 2018 թվականից գազի գինը Հայաստանում կբարձրանա, հանդես է եկել պարզաբանմամբ.

«2018-ից գազի սակագինը չի բարձրանա, քանի որ արդեն իջեցված սակագնի հայտով` հաշվի են առնվել նաև այդ բոլոր ներդրումները: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվել էր դեռևս 2016թ. հոկտեմբերի 15-ին: Հանձնաժողովի հետ նախնական քննարկումների արդյունքում ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել:

Չոր
30
Nov

ՀՀ եւ ՌԴ ստորագրեցին միավորված զորախմբի մասին պայմանագիրը

Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Չոր
30
Nov

Կրեմլը սպասում է Էրդողանի բացատրությունը՝ Ասադին տապալելու հայտարարության մասով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի՝ Բաշար Ասադին տապալելու մասին հայտարարությունը Կրեմլի համար նորություն են:

«Այդ հայտարարությունը իսկապես մեզ համար նորություն էր: Դա շատ լուրջ հայտարարություն է և հակասում է նախկինում արվածներին», —լրագրողների հարցին ի պատասխան ասել է Պեսկովը:

Չոր
30
Nov

Թուրք նախարար. Անկարան միասնական դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցում

Թուրքիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանն ու միասնական դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ այդ հարցում։ Այդ մասին Trend–ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի ու կոմունիկացիաների նախարար Ահմեդ Արսլանը։

Նրա խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը երկու պետություն են, սակայն մեկ ազգ։

Նախարարը հավելել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները առաջընթաց տեմպերով զարգանալու են ու դա կարևոր է երկու պետությունների ու ժողովուրդների համար։

Չոր
30
Nov

«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել

«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել: Նոյեմբերի 28-ին կայացած դատական նիստում դատավորը բավարարել է հայցվոր հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը և գործարանը սնանկ է ճանաչել:

Դատական ակտի համաձայն՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից՝ հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, և այն որպես դատական ծախս գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից։

Չոր
30
Nov

Բաքվում կկայանա Ադրբեջան–Պակիստան բիզնես ֆորումը

Դեկտեմբերի 6-ին Բաքվում կկայանա ադրբեջանա–պակիստանյան բիզնես ֆորումը։ Այդ մասին նշված է Azpromo–ի հաղորդագրության մեջ։
Ֆորումին կմասնակցեն Պակիստանի ընկերությունները, որոնք ներկայացնում են դեղագործական, արդյունաբերական, քիմիական արդյունաբերության, լոգիստիկայի ոլորտները։

Azpromo–ն ստեղծվել է 2003 թվականին`ներդրումները խրախուսելը համար։

Չոր
30
Nov

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանության է արժանացրել «Թուրքական հոսք»-ի կառուցումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին Ռուսաստանի հետ կնքված միջկառավարական համաձայնագրի վավերացման մաիսն օրինագիծը։

Թուրքիայի խորհրդարանում դրա քվեարկությունն անցկացվել է երեքշաբթի։ Հանձնաժողովի մակարդակով հաստատումից հետո այդ օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի նախագահության օրակարգ՝ լիագումար նստաշրջանում վերջնական վավերացման համար։

Չոր
30
Nov

Նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի և Հայաստանի միջև կարող է լուրջ համագործակցություն ձևավորվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար, պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել ԻԻՀ հետ համագործակցությունը տրանսպորտի ու կապի ոլորտում և հույս հայտնել, որ այն կձևավորվի և կամրապնդվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։

Չոր
30
Nov

Ռուս սենատորն անիրականանալի է անվանել Ասադին տապալելու Էրդողանի նպատակը

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովն անիրականանալի է համարել Սիրիայում թուրքական բանակի հետապնդած նպատակը, որը նախօրեին հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Պուշկովն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ որակելով Էրդողանի հայտարարությունը որպես քաղաքական հռետորաբանություն:

Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված սիմպոզիումի ժամանակ, հայտարարել էր, որ թուրքական բանակը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի հասնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը։

Չոր
30
Nov

НГ. Ռուս-սիրիական կոալիցիան կհամալրեն հայ զինվորականները՞

Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողություններին ԱՊՀ երկրների զինվորական ստորաբաժանումների մասնակցության հարցը հավանաբար այսօր կքննարկվի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների գագաթնաժողովում: Այս մասին հաղորդում է «Независимая газета»-ն՝ նշելով, որ համաձայն պաշտոնական վարկածի նախարարները կքննարկեն «միասնական հակաահաբեկչական գործունեություն ձևավորելու շուրջ քայլերը»:

Չոր
30
Nov

Վրաստանի մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցվել

Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցել, որոնց հիմնական մասը գտնվում է Արևմտյան Վրաստանում:

Այս որոշումը կայացվել է կրոնական միավորումների գույքային և ֆինանսական հարցերն ուսումնասիրող խորհրդատվական հանձնաժողովի նիստում:
Միջոցառմանը ներկա են եղել Վրաց Ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու, մահմեդական և հրեական համայնքների ներկայացուցիչները:

Չոր
30
Nov

Թուրքիայում Դիարբեքիրի քուրդ կին քաղաքապետի համար 230 տարվա ազատազրկում են պահանջում

Թուրքիայում 2016–ի հոկտեմբերի 25–ին ձերբակալված Դիարբեքիրի քուրդ կին համաքաղաքապետի համար գլխավոր դատախազը պահանջել է 230 տարվա ազատազրկում։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի պատրաստած մեղադրական զեկույցն ընդդեմ Դիարբեքիրի կին համաքաղաքապետ Գյուլթան Քըշանաքի։

Գյուլթան Քըշանաքը մեղադրվում է «զինված կառույց ստեղծելու ու ղեկավարելու», «անօրինական հավաքների ու երթերի մասնակցելու» եւ 41 անգամ «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն» իրականացնելու մեջ։

Չոր
30
Nov

Մամուլի տեսություն. Հայաստանում 2018 թ.-ին գազի սակագինը կարող է բարձրանալ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հապարակումները:

«Հայկական ժամանակ» գրում է. «ՀՀ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը, որից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա: Խնդիրն այն է, որ դեռ անցած տարի հաստատված եռամյա ծրագրով 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13.6 միլիարդ դրամի ներդրում և այդ գումարը ներառված էր սակագնի հաշվարկում:

Չոր
30
Nov

Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ ու հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):