Activities calendar

29 November 2016

Երք
29
Nov

Վարչապետը կառավարության տնտեսական բլոկից արդյունքներ է պահանջում

Վարչապետ Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Երք
29
Nov

Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար

Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները հաջողությամբ շարունակվում են, արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարիների դիմաց:

Այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Երք
29
Nov

Չավուշօղլու. Նպատակ ունենք ՌԴ–ի հետ առևտուրը հասցնել 100 միլիարդ դոլարի

«Մեզ համար մեծ կարևորություն ունի թուրքական սննդամթերքի եւ ագրարային արտադրության դեմ արգելքների ու թուրքական ընկերություններից սահմանափակումների վերացումը»։ Նման հայտարարություն ՏԱՍՍ հետ հարցազրույցում արել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ դեկտեմբերի 1-ին նախատեսվող Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությանն ընդառաջ։

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան և Ռուսաստանը սովորական հարևաններ չեն.

Երք
29
Nov

Ռազմական փորձագետ. Ադրբեջանը հետաքրքրված է բելառուսական «Полонез» համակարգերով

Բաքվում Իլհամ Ալիևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կարող էին քննարկվել Ադրբեջանի կողմից բելառուսական «Полонез» համակարգերի գնման հարցը, փոխանցում են բելառուսական ԶԼՄ–ները։

Բելառուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է բելառուսական «Полонез» համակարգերով, քանի որ ՀՀ–ը ստացել է Իսկանդեր համակարգեր։

Փորձագետը հավելել է, որ Գյանջայի մեքենաշինական գործարանում արտադրվում են МАЗ և МЗКТ ռազմական մեքենաները, որոնց վրա էլ տեղադրվում են տարբեր տեսակի ՀՕՊ համակարգեր։

Երք
29
Nov

Վարչապետը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-վրացական հարաբերությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը, վարչապետը նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու և առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:

Երք
29
Nov

ՌԴ ՊՆ. Սիրիական Հալեպում իրավիճակը հաջողվել է կտրուկ փոխել

Սիրիական Հալեպում իրավիճակը հաջողվել է կտրուկ փոխել: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ըստ Gazeta-ի, նա քննադատել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հայտարարություններն այն մասին, որ Հալեպում սիրիական զորքերի գործողության ընթացքում, իբր, մեծ թվով քաղաքացիական անձինք են զոհվել:

Երք
29
Nov

Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բանակցություններ կվարի Թուրքիայի վարչապետի հետ։
Վերջիններս կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, հատկապես առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը։

Երք
29
Nov

Իլհամ Ալիևը ներառվել է աշխարհի 48 բռնապետերի ցանկում

Ильхам Алиев

Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, աշխարհում 48 երկիր կա, որտեղ դեռ իշխում են բռնապետերը, որոնք չեն հարգում մարդու իրավունքները:

Երք
29
Nov

Der Spiegel. ԱՄՆ-ն և Եվրոպան Ռուսաստանին քարտ-բլանշ են տվել Սիրիայում

Սիրիացի ապստամբները չեն կարողանում հաղթել պատերազմն ընդդեմ Ասադի և նրա դաշնակիցների: Այս մասին գրում է Der Spiegel գերմանական ամսագրի քաղաքական մեկնաբան Քրիստոֆ Զյուդովը։

Եթե կառավարական զորքերը Հալեպն ամբողջությամբ գրավեն, ապստամբները կկորցնեն Սիրիայում ամենակարևոր հենակետերից մեկը։ Բացի այդ, պարտությունը տեղի է ունենում նրանց համար քաղաքական շատ անբարենպաստ հանգամանքներում։ ԱՄՆ-ն և Եվրոպան Ռուսաստանին փաստացի տվել են քարտ-բլանշ Սիրիայում։

Երք
29
Nov

Վոլինկին. Հայաստանում ռուսերենը պետական երկրորդ լեզու ճանաչելու մասին խոսք լինել չի կարող

Հայաստանում ռուսերենը պետական երկրորդ լեզու ճանաչվելու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսերենի կարգավիճակին:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել էր, որ ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցերի օրակարգում:

Երք
29
Nov

Ադրբեջանում բարձրացրել են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները

Ադրբեջանի սակագնային խորհուրդը որոշել է բարձրացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, ասված է գերատեսչության նիստի ավարտին տարածած հայտարարության մեջ։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ Սակագնային խորհուրդը նշել է գազի սակագները 1000 խ/մ–ի համար մինչեւ 180 մանաթ բարձրացնելու անհրաժեշտությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ հաշվի առնելով երկրում տարվող սոցիալական քաղաքականությունը՝ որոշում է կայացվել դիֆերենցել սակագների աճը։

Երք
29
Nov

Վիգեն Սարգսյանը ծանոթացել է Հարավային ռազմական օկրուգի կառավարման համակարգին

Նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:

Երք
29
Nov

Այսուհետ ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի մաքսազերծվելուց հետո

2017 թվականի հունվարի 1-ից սկսած Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի երրորդ երկրներից ներմուծված հումքի մասով մաքսազերծվելուց հետո: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:

Երք
29
Nov

ԶԼՄ-ներ. Բաքուն պատրաստ է գնել ռուսական գազը ՀՀ հասցնող գազատարի օպերատորի բաժնետոմսերը

Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է քննարկել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի գնման հարցը, եթե պաշտոնապես հայտարարվի վաճառքի մասին: Այդ մասին հայտնել է աղբյուրը SOCAR Georgia-ում, հայտնում է Haqqin.az-ը:

«Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան:

«Դեռ կոնկրետ ոչ մի բան ասել հնարավոր չէ: Եթե բաժնետոմսերի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարվի, կդիտարկենք այդ հարցը, բայց դեռ ոչ մի բան չկա»,-ասել է աղբյուրը:

Երք
29
Nov

Ադրբեջանցի պատգամավորները ուլտիմատումային կարգով պահանջում են վերանայել հարաբերությունները ՌԴ հետ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պահանջել են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, որը վերջին շրջանում ավելի է խորացրել ռազմական հարաբերությունները Հայաստանի հետ: ԱՊԱ-ի հաղորդմամբ, պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» համալիրների փոխանցումը, Սերժ Սարգսյանին Մոսկվա հրավիրելը և այնտեղից Ադրբեջանի հասցեին մեղադրանքների հնչեցնելը լուրջ դիրքորոշում են պահանջում Բաքվից :

Երք
29
Nov

Շարմազանով. Հայոց ցեղասպանության ժխտումը ճանապարհ է հարթել իսլամական ահաբեկչության համար

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան և նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին ապաստանելու և երկրորդ հայրենիք պարգևելու շնորհիվ:

Երք
29
Nov

Թուրքիայից հրաժարվելու դեպքում ԵՄ–ն ավելի շատ կտուժի. Թուրքիայի փոխվարչապետ

Մենք հուսով ենք, որ դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված ավելի հավասակշռված, ԵՄ–ի ապագային լրջորեն դրական տրամադրված մոտեցումներ կլինեն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է վերջին շրջանում ԵՄ–ի կողմից Թուրքիայի հասցեին հնչող քննադատություններին։

Երք
29
Nov

Die Welt․ Գերմանիայի կառավարությունը միլիոններ է փոխանցել Քլինթոնների հիմնադրամին

Քլինթոնների ընտանեկան հիմնադրամը դեռ մինչեւ նախընտրական մրցապայքարը բազմիցս իր վրա է սեւեռել ուշադրությունը՝ ամերիկյան լրատվամիջոցներում կար կարծիք, որ քաղաքական գործիչները, պետությունների առաջնորդները ու լոբբիստները կարող էին քլինթոնյան հիմնադրամին նվիրատվություն անելու միջոցով պարզապես «գնել» ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ հանդիպումներ։

Երք
29
Nov

Լուկաշենկոն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանն ու Բելառուսը հանդես են գալիս միջազգային նորմերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին: Այս մասին ասված է նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նախօրեին Բաքվում կայացած քննարկումների արդյունքում:

Երք
29
Nov

ՌԴ ռազմաբազան ոտնձգության դեպքում կներգրավվի Հայաստանի պաշտպանությանը. նախարար

Հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծումը կտա իրավական հիմք, որով անհրաժեշտության դեպքում ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորքերը կմասնակցեն Հայաստանի պաշտպանությանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Երք
29
Nov

BBC. Թուրք բանտարկյալները պատմել են դաժան կտտանքների մասին

Փաստաբան Սելչեն Բայունը ցույց է տալիս իր հեռախոսով արված տեսագրությունը ու խորը հոգոց հանում։ Այն նկարահանվել է հուլիսի 15-ին, բայց հիմա էլ այն դիտելը շատ ծանր է։ «Իմ պաշտպանյալն է,- ասում է նա՝ ցույց տալով մի տղամարդու, որի գլխին վերք է,- նրան ու ուրիշներին ծեծել են, գլուխները պատին խփել, նա ոտքերի վրա այրվածքներ ունի, քանի որ ստիպել են ծնկի իջնել շիկացած ասֆալտի վրա։ Ես տեսել եմ, թե ինչպես էր ոստիկանը խեղդում իմ մյուս պաշտպանյալին հարցաքննության ժամանակ»։

Երք
29
Nov

Վրաստանի 9 ընդդիմադիր կուսակցություններ անօրինական են ճանաչել խորհրդարանական ընտրությունները

Վրաստանի ինն ընդդիմադիր կուսակցություններ հրապարակել են միասնական հայտարարություն, որում անցկացված խորհրդարանական ընտրությունները որակում են անօրինական:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են երկու փուլով՝ հոկտեմբերի 8-ին եւ 30-ին: «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունների երկու փուլի արդյունքներով սահմանադրական մեծամասնություն Է ստացել խորհրդարանում: 150-տեղանոց օրենսդիր մարմնում այն կներկայացնի 115 պատգամավոր (անհրաժեշտ 113-ի դեպքում): Նաեւ խորհրդարան են անցել «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը»:

Երք
29
Nov

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: