Activities calendar

16 November 2016

Չոր
16
Nov

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տանկերի եւ ԶՈւ անձնակազմի տվյալները՝ թվերով

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը իր “Զսպումը Արցախյան հակամարտությունում” ռուսերենով (“Сдерживание в Карабахском конфликте”) մենագրության հավելվածների բաժնում ներկայացնում է վիճակագրական տվյալներ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունների եւ անձնակազմի թվաքանակի մասին, որը մեջբերում է Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը:

Չոր
16
Nov

Սարգսյանը դեմ չէ Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքելու համար։

Չոր
16
Nov

«Վրացական երազանքը» 115 տեղ կունենա խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանի 150 տեղից 115-ը կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այդ են վկայում ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նոյեմբերի 16-ին հրապարակել և հաստատել է երկրի ԿԸՀ-ն:

150 պատգամավորից 77-ն ընտրվել է կուսակցական ցուցակներով: «Վրացական երազանքը» կուսակցական ցուցակներով 44 տեղ է ստացել, «Միասնական ազգային շարժումը»` 27, «Վրաստանի հայրենասերների ալյանսը»` 6, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Չոր
16
Nov

FT. ՌԴ-ը Սիրիայում գործողությունը վերսկսեց Թրամփի եւ Պուտինի զրույցից անմիջապես հետո

Ռուսաստանը Սիրիայում «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռներով եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատից «Կալիբրի» հրթիռներով գրոհայինների դիրքերին է հարվածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային զրույցից մի քանի ժամ հետո: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Չոր
16
Nov

Մամեդյարովը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հետ կքննարկի ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վաղը աշխատանքային այցով կայցելի Ֆրանսիա, հայտնում է ադրբեջանական APA -ն։

Այցի շրջանակում Մամեդյարովը հանդիպում կունենա Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ, կքննարկի երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Բանակցությունների ժամանակ, որպես առանձին հարց, կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

Չոր
16
Nov

Շարմազանով. Ամենայն հավանականությամբ՝ Կարեն Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին

Վիգեն Սարգսյանի վրա որևէ ճնշում չի եղել, Հանրապետականին անդամակցելը բացառապես նրա որոշումն է: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ առաջիկա օրերին նա պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին:

«Դեռ երեկ այդպիսի դիմում չի եղել, այսօր տեղեկացանք, որ նա նման որոշում է կայացրել: Մոտ օրերս կգրի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը նման որոշում է կայացրել»,-ասաց նա:

Չոր
16
Nov

ՀՀ-ը եւ ԱՄՆ քննարկել են Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Չոր
16
Nov

Հայաստանն ու Մոլդովան հրաժարվեցին վիզային ռեժիմից

Հայաստանն ու Մոլդովան հրաժարվեցին վիզային ռեժիմից։ Այս մասին հայտարարվեց Երևանում կայացած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրիի համատեղ ասուլիսի ժամանակ: Մասնավորապես նշվեց, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է մոլդովացի պաշտոնյայի հայաստանյան այցի ընթացքում։

Չոր
16
Nov

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Սիրիայի և նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի կառավարության դեմ, ինչպես նաև նրա դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի դեմ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Գործակալությունը նշում է, որ պատժամիջոցները վերաբերելու են ռազմական և մարդկության դեմ հանցագործություններին: Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում, իսկ հետո կներկայացվի նախագահի ստորագրությանը:

Չոր
16
Nov

Մամուլի տեսություն. ԵՄ երկրների եւ ԱՄՆ դեսպանները հետաքրքրվել են հայ-ռուսական համատեղ զորախմբով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումներին:

Չոր
16
Nov

2035 թ-ին Ադրբեջանը կարող է ավելացնել գազի արտահանումը 15 միլիարդ խմ–ով

Ադրբեջանում նոր պոտենցիալ գազային հանքավայրերի շահագործումը թույլ կտա 2035 թվականին գազի արտահանումը հասցնել տարեկան 15 միլիարդ խմ–ի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ հետազոտող Գյուլմիրա Ռզաևան։

Նրա խոսքով, Ադրբեջանն ունի մեծ ներուժ`գազի արտահանման առումով, իսկ երկրի հզորությունները հասնում են 2,6 տրիլիոն խմ–ի։

Չոր
16
Nov

Էրդողանն ապրում է Օսմանյան կայսրության ժամանակներում. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ չի ընդունում Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկը։ Այս մասին նա հայտարարել է Radio e Televisao de Portugal-ի (RTP) հետ հարցազրույցում։

Լրագրողի հարցին, թե Ասադը հավանություն տալի՞ս է սիրիական տարածքում Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկին, Սիրիայի նախագահը բացասական է պատասխանել՝անվանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «հիվանդ մարդ»։

Չոր
16
Nov

«Լևադա կենտրոն». Ռուսաստանցիների 2/3 ցանկանում է Պուտինին տեսնել հաջորդ նախագահի պաշտոնում

Ռուսաստանցիների երկու երրորդը կցանկանար տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նույն պաշտոնին նաև 2018 թվականից հետո։ Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները, հայտնում է Interfax-ը։

Նշվում է, որ 4 տարի առաջ Պուտինին նախագահական աթոռին 2018թ. ցանկանում էր տեսնել միայն երկրի քաղաքացիների 34%-ը, իսկ 2 տարի անց՝ արդեն 58%-ը։

Չոր
16
Nov

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը օրինակելի է

Հայաստանում հանքաարդյունաբերության ոլորտում իրական հնարավորություններ կան, բայց այդ հնարավորությունները պետք է իրացվեն բնության պահպանությամբ և աշխատողների անվտանգության պահպանմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Չոր
16
Nov

Թուրքիան մտադիր է շեշտակի մեծացնել գազի ներկրումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը մտադիր է գազի օրական ներկրման ծավալը ներկայիս 200 միլիոնից հասցնել մինչև 350 միլիոն խորանարդ մետրի։

BOTAŞ-ը գազի ներկրման մեծացման անհրաժեշտությունը պայմանավորել է Թուրքիայի էներգետիկ անվտանգության ապահովման համար։ Ներկայումս Թուրքիան Ռուսաստանից Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարով ներկրում է օրական 47.3 միլիոն խորանարդ մետր, իսկ Ուկրաինայով, Ռումինիայով ու Բուլղարիայով անցնող Անդրբալկանյան գազատարով՝ 42 միլիոն խորանարդ մետր։

Չոր
16
Nov

Օլանդ․ Թրամփը «իրավացի է, որ ուզում է խոսել Պուտինի հետ»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո բազմաթիվ հարցեր են ծագում Վաշինգթոնի ու Մոսկվայի հարաբերությունների ապագայի վերաբերյալ, հայտնում է RFI–ն։

Չոր
16
Nov

Նախիջևանում զորավարժություններ են սկսվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում անցկացվող մասշտաբային զորավարժությունների շրջանակներում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Հաղորդվում է, որ զորավարժություններն անցկացվում են օպերատիվ նշանակման շրջաններում, և որ դրանց նպատակը Առանձին համազորային բանակի զորամասերի ու հրետանային ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումն է։

Չոր
16
Nov

Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկայում կանդամակցի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին նախարարը հայտարարել է նախօրեին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նշելով, որ իր ողջ կյանքում նա երբեք կուսակցական չի եղել, Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին: Իր քայլը նախարարը բացատրեց հետևյալ կերպ.

Չոր
16
Nov

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց

Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) և ենթափողային նռնականետեր (1 արկ):