Activities calendar

15 November 2016

Երք
15
Nov

Սիրիայում ՌԴ-ը սկսել է հակահաբեկչական մասշտաբային գործողություն

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը սկսել է մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին:

«Այսօր ժամը 10:30-ին և 11:00-ին մենք սկսել ենք Իդլիբի և Հոմսի շրջաններում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների դիրքերին հարված հասցնելու մեծ գործողություն»,- հայտարարել է Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երք
15
Nov

Իրանի նախագահը «շուտով» կժամանի Հայաստան

Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պատասխան այցով եկող շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան,-հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Հասան Ռոհանին Հայաստանից կուղևորվի Ղազախստան, այնուհետև՝ Ղրղզստան: Մի քանի ժամ անց «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը այցի ժամկետը փոխել է՝ «առաջիկա շաբաթ» արտահայտության փոխարեն գրելով «շուտով»:

Երք
15
Nov

Երևանին կարող է անհանգստացնել Մինսկի ու Բաքվի ռազմա–տեխնիկական համագործակցությունը

Երևանին կարող են անհանգստացնել Լուկաշենկոյի`Բաքու կատարվելիք այցի երկու հնարավոր թեմաները`Մինսկի ու Բաքվի ռազմա–տեխնիկական համագործակցությունն ու Մինսկի դիրքորոշումը ՀԱՊԿ–ի գործունեության վերաբերյալ։ Բելառուսական ռազմա–արդյունաբերական համալիրի հնարավորությունների մասին թող կարծիք արտահայտեն ռազմական փորձագետները։ Սակայն ակնհայտ է, որ բելառուսական կողմը ակտիվորեն առաջարկում է նմանատիպ համագործակցությունը իր միջազգային գործընկերներին։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը։

Երք
15
Nov

Թուրքիան Թրամփից ակնկալում է Գյուլենի արտահանձնումը

Անկարան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնում է ակնկալում, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի լույս 16-ի գիշերը հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Թուրքերը նաև ակնկալում են Թրամփից, որ նա կդադարեցնի գործակցությունը սիրիացի քրդերի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Երք
15
Nov

Կենտրոնական բանկը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա իր նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

2016 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.9%: ԿԲ գնահատումների համաձայն գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ կշարունակի մեղմվել:

Երք
15
Nov

ՌԴ–ն ուժեղացնում է իր ազդեցությունն Արևելյան Եվրոպայում

Այս կիրակի ամեն ինչ ստացվեց Կրեմլի շահերից ելնելով`Մոլդովայում ու Բուլղարիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ են տարել ռուսամետ թեկնածուները։ Քիշնևում հաղթել է Իգոր Դոդոնը, ով հայտարարել է Մոսկվայի հետ ռազմավարական կապերի ամրապնդման ցանկության մասին։ Երկրի բնակչությունը հիասթափվել է արևմտամետ քաղաքական գործիչների սին հայտարարություններին, փոխանցում է Die Presse։

Երք
15
Nov

Շարմազանով. Չի կարելի այս մաքրամաքուր գաղափարը խառնել կոռուպցիայի հետ

Ադրբեջանի համար մենք ո՛չ ընդդիմություն ենք, ո՛չ իշխանություն, մենք Հայաստանի Հանրապետություն ենք, և ես խնդրում եմ, որ մենք բոլորս գանք ու դրական քվեարկենք այս բարոյական, քրիստոնեական նախաձեռնությանը: Այս մասին Ազգային Ժողովում ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով գործընկերներին ամեն ինչում միմյանց չմեղադրել:

Երք
15
Nov

ՌԴ ԱԳՆ. Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զորավարժությունները սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը

Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությունները սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:

«Ուշադրություն դարձրեցինք ՆԱՏՕ-Վրաստան հերթական ռազմական մանեւրումներին, որոնց ավելի քան 250 զինծառայող է մասնակցելու 13 երկրից: Ռուսաստանը նման ակտիվության մեջ լուրջ սպառնալիք է տեսնում՝ ուղղված տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

Երք
15
Nov

Freedom House. Հայաստանը ազատ համացանց ունեցող երկիր է

Հայաստանը ազատ համացանց ունեցող երկիր է: Այս մասին ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատությունը - 2016» զեկույցում: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը երկու միավորով առաջադիմել է:

Այդպես, կազմակերպության 2015 թվականի զեկույցում Հայաստանը հավաքել էր 28 միավոր, մինչդեռ այս տարի՝ 30 միավոր: Հայաստանում համացանցի հասանելիության խոչընդոտը գնահատվել է 25-ից 6 միավոր, բովանդակության սահմանափակումները՝ 35-ից 10 միավոր, իսկ օգտատերերի իրավունքների խախտումները՝ 40-ից 14 միավոր:

Երք
15
Nov

Ադրբեջանը երկաթուղային գծով միացել է Իրանին

Ադրբեջանն ավարտել է 8,5 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սահմանամերձ Աստարա կայարանից մինչև իրանական սահման, գրում է «Независимая Газета»-ն:

Օրերս դիզելային գնացքով մեծ պատվիրակությունը թեստավորել է երկաթուղային գծի նոր հատվածը, որը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի օղակներից մեկն է, որը պետք է Հյուսիսային Եվրոպան միացնի Հարավ-արևելյան Ասիայի հետ:

Երք
15
Nov

Դանիայի արտգործնախարար․ Վերականգնելով մահապատիժը՝ Թուրքիան կհատի կարմիր գիծը

Վերականգնելով մահապատժի կիրառումը՝ Թուրքիան ցույց կտա, որ չի կարող լինել ԵՄ անդամակցության թեկնածու։ Այս մասին դանիական Ritsaus Bureau գործակալությանը հայտնել է Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ենսենը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մահապատժի վերականգնումը կնշանակի հատել կարմիր գիծը։ Թուրքիան այլեւս չի կարողանա լինել ԵՄ անդամակցության թեկնածու»,- նշել է Ենսենը՝ հավելելով, որ իր քաղաքականության պատճառով Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից։

Երք
15
Nov

Փորձագետ. ՌԴ և ՀՀ միացյալ զորախումբը կարող է կանխել ապակայունացումը Ղարաբաղում

ՄԳԻՄՕ–ի Կովկասի խնդիրների ու տարածաշրջանային անվտանգության կենտրոնի աշխատակից Վադիմ Մուխանովը հայտարարել է, որ ՌԴ–ի ու ՀՀ–ի միջև միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի կարող է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում ու «սառեցնել» որոշ տաք գլուխներ։

Նրա խոսքով, ՌԴ–ի ու ՀՀ–ի միացյալ զորախումբը կարող է կանխել ապակայունացումը Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է svpressa.ru կայքը։

Երք
15
Nov

Ուորլիք. ՄԽ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ` երկարատև խաղաղության հաստատման նպատակով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ինքն ու իր գործընկերները պատրաստ են ԼՂ հակամարտության կարգավորմանն ու երկարատև խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններին, հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը:

Ուորլիքը հույս է հայտնել, որ համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Համբուրգում:

Երք
15
Nov

Վիգեն Սարգսյանը «1000 դրամ» նախաձեռնությունը քննարկել է մտավորականության հետ

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:

Երք
15
Nov

Ախոյան. Դժվար Աթեշյանը հաջողի` իր քծնանքը նաև Էրդողանին էր վնաս

Աթեշյանը մասնակցել է Նյու Յորքում անցկացված եկեղեցական ընդհանուր ժողովին և կարծում եմ, եթե կաթողիկոսի հետ հարցեր ունենար քննարկելու, ապա այդ առիթը այնտեղ հաստատ կօգտագործեր՝ լավ իմանալով, որ Հայաստանում իրեն լավ չեն ընդունելու: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը երեկ ժամանել է Հայաստան և այժմ գտնվում է Մայր Աթոռում:

Երք
15
Nov

Ավստրիայի ԱԳ նախարար. Եվրոպան Թուրքիայի տեղը չէ

Եվրոպան Թուրքիայի տեղը չէ: Այդ մասին նոյեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը` դեմ արտահայտվելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն:

ԵՄ ԱԳ նախարարները հանդիպել են Բրյուսելում համաձայնեցնելու համար հստակ ուղղվածությունն Անկարայի հետ հարաբերություններում:
«Եվրոպան Թուրքիայի տեղը չէ»,-ասել է Կուրցը, գրում է Deutsche Welle-ն:

Երք
15
Nov

The Washington Post․ Թրամփի արտաքին քաղաքականությանը երկու խոշոր քննություն է սպասվում

The Washington Post-ի տեսաբան Ջեքսոն Դիլը շարադրել է իր երկու կանխատեսումները Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության մասին։

Կամ Թրամփը հրաժարվելու է ԱՄՆ համաշխարհային առաջատարությունից, որը գոյություն ունի 1918-ից սկսած, կամ էլ նրա քաղաքականությունը «աստիճանաբար կվերածվի Բարաք Օբամայի քաղաքականության նվազ նրբանկատ տարբերակին»։ Բայց հեղինակի կարծիքով, այս պահին «հավանաբար ոչ ոք՝ նույնիսկ Դոնալդ Թրամփն ինքը, ստույգ չգիտի, թե ինչ կանի Թրամփը արտաքին քաղաքականության հարցում»։

Երք
15
Nov

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը ակտիվ է եղել

Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (7 արկ)` հյուսիսային ուղղությամբ օգտագործելով նաև ենթափողային նռնականետ (1 արկ):

Երք
15
Nov

Պուտինն ու Թրամփը առաջին հեռախոսազրույցն են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման գործում: Նաև պատրաստակամություն հայտնել համագործակցության վերաբերյալ երկխոսություն սկսել նորընտիր նախագահի վարչակազմի հետ՝ առաջնորդվելով իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով: