Activities calendar

14 November 2016

Երկ
14
Nov

Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնում

Նոյեմբերի 16-17-ը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:

Երկ
14
Nov

Զաքիր Հասանովը դաշտային պայմաններում խորհրդակցություն է անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է զորավարժությունների՝ դաշտային պայմաններում ստեղծված գլխավոր հրամանատարական կետը։

Հասանովը ծանոթացել է ղեկավարման տեղակայման կետերի, ծառայությունների, զորքերի տեսակների, օպերատիվ խմբերի հետ։ Կայացել է խորհրդակցություն զորավարժությունների անցկացման գոտում։

Ներկայացվել են զեկույցներ զորավարժություններում ներգրավված զորամասերի ու միավորումների հրամանատարական կազմի որոշումների, գործողությունների պլանների ու լուծումների հետ։

Երկ
14
Nov

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն ՀՀ հետ նոր համաձայնագիրը

ԵՄ ԱԳ նախարարները նոյեմբերի 14-ի հանդիպմանը կքննարկեն «Արևելյան գործընկերության» թեման, մասնավորապես, կմեկնարկեն հերթական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը կայանալու է 2017-ին: Օրակարգի թեմաներից մեկը կլինի Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունները գործընկերության մասին նոր համաձայնագրի վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկ
14
Nov

ԵՀ. Թուրքիան աջակցել է Ադրբեջանին՝ ԼՂ դեմ ապրիլյան բախումների ընթացքում

Եվրոպական հանձնաժողովը հետընթաց է արձանագրել Թուրքիայում արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության, և մի շարք այլ ոլորտներում: Այդ մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ Թուրքիայի կողմից իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում:

Զեկույցի` Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Երկ
14
Nov

Բանակին աջակցության օրինագիծը սուր քննադատության ենթարկվեց ԱԺ-ում

Բանակում զովածների կամ զինհաշմանդամների կարիքները հոգալու համար ՀՀ քաղաքացիներից ամսական 1000 դրամ պահելու կառավարության նախաձեռնությունը սուր քննադատության ենթարկվեցին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները:

Երկ
14
Nov

Փորձագետ. Հայկական հարցն օգտագործվելու է իբրև Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք

Հայոց ցեղասպանության ճանաչման ու ՀՀ–ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը դժվար թե լինի ԱՄՆ–ի նոր վարչակազմի ուշադրության կենտրոնում։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, CM&Partners ընկերության ավագ մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, առաջնահերթ են լինելու առաջին հերթին ամերիկա–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Ըստ նրա, եթե անգամ նոր վարչակազմը վերադառնա հայկական հարցին, ապա միայն գործիքային առումով`այն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար օգտագործելու նպատակով։

Երկ
14
Nov

ՊՆ-ում մեկնարկում են բանակին աջակցության օրինագծի վերաբերյալ քննարկումներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Երկ
14
Nov

Փորձագետներ. Թրամփը կգնա Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար պետք է երկու կողմերի քաղաքական կամքն ու ռուսական այն ասացվածքի գիտակցումը, որ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան պատերազմը։ Այդ մասին ТАСС–ին հայտարարել է ԱՄՆ–ի Ատլանտյան խորհրդի փորձագետ Արիել Քոենը։

Նա նշել է, որ եթե Թրամփը շարունակի ԻՊ–ին ու Իրանի դիտարկել, որպես ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը սպառնալիք, եթե ԱՄՆ–ը շարունակի Չինաստանի հետ խնդիրներ ունենալ, ապա ՌԴ–իհետ մերձեցումը կարող է բխել ԱՄՆ–ի աշխարհաքաղաքական շահերից։

Երկ
14
Nov

Հայտարարվել է «Նաիրիտի» վերագործարակման մրցույթ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, հիմք ընդունելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, հայտարարել է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։

Նախարարությունից տեղեկանում ենք, որ համապատասխան կազմակերպությունները հայտի հետ միասին պետք է ներկայացնեն նաև «Նաիրիտ գործարանի» արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նախնական ծրագիրը։

Երկ
14
Nov

Մոսկվան եւ Թեհրանը քննարկում են 10 մլրդ դոլարի զենքի եւ տեխնիկայի մատակարարման հնարավորությունը

Իրանը շահագրգռված է ռուսական սպառազինության եւ տեխնիկայի մատակարարման հարցում: Խոսքը T-90 տանկերի, հրետանային համակարգերի, օդանավերի եւ ուղղաթիռների մասին է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Դաշնակին խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը:

Հնարավոր գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 10 մլրդ դոլարի:

«Բանակցություններն ընթանում են, պորտֆելը շուրջ 10 մլրդ դոլար է կազմում»,- ասել է նա: Ընդ որում, մատակարարումները կարող են իրականացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության դեպքում:

Երկ
14
Nov

Նախարարը` 1000 դրամի հավաքման մասին. Բյուջեի հաշվին անել կնշանակեր պոպուլիզմ

Այն ընտանիքները, որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, չպետք է վճարեն սահմանվող 1000 դրամը: Ինչպես նաև տրամաբանական է, որ զոհված կամ հաշմանդամ ունեցող ընտանիքները ևս պիտի ազատվեն այս պարտադիր վճարից: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը:

Երկ
14
Nov

Հայաստանը միացավ ԱՊՀ-ի Միջպետական հետախուզման մասին պայմանագրին

ՀՀ Ազգային Ժողովն այսօր վավերացրեց ԱՊՀ-ի Միջպետական հետախուզման մասին պայմանագրին միանալու որոշումը: Պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2010 թվականին Մոսկվայում:

Պայմանագրին միանալուն կողմ է քվեարկել 109 պատգամավոր, 2 պատգամավոր դեմ է քվեարկել, իսկ մեկը՝ ձեռնպահ:

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների գործընկերների հետ Հայաստանի փոխանակվող տվյալներն Ադրբեջանի իրավապահներին հասանելի չեն լինի, եթե դա կարող է վնաս պատճառել երկրի շահերին:

Երկ
14
Nov

Քիսինջերը Թրամփին չի համարում Կրեմլի ապոլոգետը

Խաղաղության նոբելյան մրցանակակիր, հանրապետական Հենրի Քիսինջերը չէր սպասում նախագահական ընտրություններում իր կուսակից Դոնալդ Թրամփի հաղթանակաին ու այն անվանել է ներքին հեղափոխություն։ Նա նշել է, որ ակնկալում էր Քլինթոնի հաղթանակը, փոխանցում է The Atlantic–ը։

Քիսինջերը ԱՄՆ–ի նորընտիր նախագահին չի համարում Կրեմլի ապոլոգետը ու նախապես կանխորոշված չի համարում Թրամփի մոտեցումները ՌԴ–ի նկատմամբ։

Ըստ նրա, Պուտինը դեռևս սպասողական դիրք կընդունի ու կսպասի, թե ինչպես է զարգանում իրավիճակը։

Երկ
14
Nov

Փորձագետներ. Մերձավոր Արևելքը շոկի մեջ է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից

Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի դաշնակիցների համար Դոնալդ Թրամփի ընտրությունը մեկ կարևոր մեսիջ ունի`պետք է ինքնուրույն լուծել սեփական խնդիրները, փոխանցում է The Wall Street Journal–ը։

Երկ
14
Nov

Էրդողան. Հնարավոր է՝ Թուրքիան հանրաքվե անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով

Թուրքիայի իշխանությունները քննարկում են Եվրամիությանն անդամակցելու հարցով համաժողովրդական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: HaberTurk-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Եվրամիությունն ուղղակի ուզում է, որ մենք բանակցային գործընթացից դուրս գանք: Եթե նրանք մեզ չեն ցանկանում, թող տիրոջ իրավունքով հենց այդպես էլ ասեն, թող անհրաժեշտ որոշում ընդունեն: Մենք չենք կարող հավերժորեն հանդուրժել, թե ինչպես են մեզ վերաբերվում»,- «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը:

Երկ
14
Nov

Պուտինը հավանության է արժանացրել ՀՀ հետ երկու երկրների ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարական է ստորագրել, որով հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության հետ երկու երկրների ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայն հանձնարարականի՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ հետ համատեղ բանակցություններ վարել հայկական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում ստորագրել ՌԴ անունից տվյալ համաձայնագիրը:

Երկ
14
Nov

Մարին Լե Պեն. Եվրոպան Ռուսաստանից չպետք է վախենա

Եվրոպան չպետք է վախենա ժամանակակից Ռուսաստանից: ВВС-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիային եւ Ռուսաստանին կապում են «շատ երկարատեւ հարաբերությունները, որոնք պատմականորեն բարեկամության հիմք ունեն»: Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանը եվրոպական երկիր է, որի հետ բանակցություններ վարելն ավելի խելամիտ կլինի:

Երկ
14
Nov

«Սարի թաղում» զանգվածային անկարգությունները նախապես ծրագրվել էին. Դատախազություն

2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել «Ս

Երկ
14
Nov

Մոլդովա. Ռուսամետ թեկնածուն հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին

Глава Партии социалистов Игорь Додон

Մոլդովայում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը: ԿԸՀ տվյալներով՝ 99.81% քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 52.4%-ը: Եվրոպամետ ուժերի միասնական թեկնածուն Մայա Սանդուն ընդամենը 47.6% ձայն է ստացել:

Երկ
14
Nov

Չավուշօղլուն Մարտին Շուլցին երկերեսանի է անվանել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին երկակի ստանդարտների և երկերեսանիության մեջ՝ մեկնաբանելով Անկարայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու նրա սպառնալիքները։

Ավելի վաղ Շուլցը սպառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով՝ երկրում ընդդիմադիր քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունների ֆոնին։

Երկ
14
Nov

Ամերիկացիների 74%-ը Թրամփի ընտրվելը համարում է լեգիտիմ. հարցում

Ամերիկացիների մոտ ¾-ը (74%) ճանաչում է հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելն ԱՄՆ նախագահի պաշտոնում լեգիտիմ։ Այս մասին են վկայում ABC News հեռուստաալիքի հետ համատեղ Washington Post-ի անցկացրած հարցման տվյալները։

Երկ
14
Nov

Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց:

ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):