Activities calendar

12 November 2016

Շաբ
12
Nov

Հայաստանը ձեռք է բերում 6 միավոր «Սմերչ» և 6 միավոր «Սոլնցեպյոկ». զեկույց

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. նոր զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Գնվող համակարգերի քանակը ներկայացված է ըստ վերլուծական կենտրոնի գնահատման:

Զեկույցում նշվում է, որ 2015-ին պատվիրված համակարգերը Հայաստանը ստանալու է 2016 թվականին: Մինչ այս Հայաստանի զինված ուժերին արդեն մատակարարված «Սմերչ» համակարգերը ներկայացվել են սեպտեմբերի զորահանդեսի ժամանակ, իսկ «Սոլնցեպյոկ» համակարգերը դեռ չեն ներկայացվել:

Շաբ
12
Nov

Ինչո՞ւ ԱՄՆ ընտրություններին պասիվ էին հայկական լոբբիստական կառույցները

Ամերիկայի հիմնական հայկական լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ նախագահական ընտրություններում պահպանել են չեզոքություն եւ չեն աջակցել որեւէ թեկնածուի: Այժմ, երբ ԱՄՆ նախագահ է ընտրվել հանրապետական Դոնալդ Թրամփը հայկական կազմակերպությունները փորձում են հասկանալ քաղաքականության մեծ փորձ չունեցող Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումները եւ մշակել Սպիտակ տան հանրապետական վարչակազմի հետ աշխատանքի մոտեցումներ:

Շաբ
12
Nov

Ադրբեջանը կոպտորեն խախտում է պայմանավորվածությունները. ԼՂՀ ԱԳՆ կոչը միջազգային հանրությանը

Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլև ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը՝ արկակոծելով այն շրջանը, որտեղ նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Շաբ
12
Nov

ԼՂՀ ՊՆ. Իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց: