Activities calendar

08 November 2016

Երք
08
Nov

Սարգսյանն ու Իտալիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են ԼՂ հիմնախնդրը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Երք
08
Nov

"Չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք". վարչապետը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:

Երք
08
Nov

Ախոյան. Թուրքիայում դարձյալ 1915 թվականն է

Բռնատիրությունն ինքն իրեն սպառել է Թուրքիայում, սակայն դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհին այս երկրի համար առկա են բազում խոչընդոտներ, որոնց թվում են ինչպես հայկական հարցը, այնպես էլ քրդականը: Եվ քանի դեռ Թուրքիան չի ճանաչում սեփական պատմությունը, այս քաոսից դուրս գալը նրա համար չափազանց բարդ է լինելու: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

Երք
08
Nov

Իտալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին

Հայաստանը կարևորում է Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և նրանց կողﬕց որպես ﬔկ ամբողջություն առաջարկվող ﬕջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա հիﬓահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Այս մասին իր իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Երք
08
Nov

Ուորլիքը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղը անվանափոխելու մտադրությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ հանրապետությունը անվանափոխելու որոշումը :

Համաձայն նոր Սահմանադրության նախագծի, ԼՂՀ-ն պաշտոնապես կամրագրվի որպես Արցախի Հանրապետություն: Մինչդեռ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ի հարցը, թե ինչպես է վերաբերվում այդ որոշմանը, Ուորլիքը նշել է, որ աշխարհի որևէ պետություն, այդ թվում և ԱՄՆ-ն ու Հայաստանը, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը:

Երք
08
Nov

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի Ֆինանսական կոնգրեսի ժամանակ հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարեվերջ։

Էրդողանի խոսքերով՝ այդ և մյուս կարևոր նախագծերի իրագործումը շարունակվել է չնայած Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին ու թուրքական էկոնոմիկայի առջև ծառացած մյուս լուրջ մարտահրավերներին.

«Ակնկալվում է, որ ԲԹԿ երկաթուղու բացումը տեղի կունենա մինչև տարեվերջ։ Դա կլինի Պեկին-Լոնդոն երկաթուղու ամենակարևոր հատվածը»։

Երք
08
Nov

Ընտրություններն ԱՄՆ–ում. Թրամփի ու Քլինթոնի պայքարում հաղթել են ԶԼՄ–ները

ԱՄՆ–ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Ավանդույթի համաձայն առաջին երեք ընտրատեղամասերը բացվել են Նյու–Հեմփշիր նահանգի երեք ընտրատեղամասերում`Դեքսվիլ–Նոչ, Հարթս–Լոքշեյին ու Միլլսֆիլդ, որոնց բնակչությունը կազմում է մի քանի տասնյակ մարդ, փոխանցում է DW-ն:

Թեկնածուներից ում շանսերն են ավելի բարձր

Երք
08
Nov

Մամուլի տեսություն. Պատգամավորների աշխատավարձերից պահվել է 14 միլիոն դրամ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումներին:

Երք
08
Nov

Իրանը կողմ է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի փուլային վերացմանը

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը կողմ է հետագա միջոցներ ձեռնարկելուն, որպեսզի վերացվի Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը.

«Հուսով եմ, որ հաշվի առնելով փոխհարաբերությունները՝ հնարավոր կլինի հասնել առանց վիզայի ռեժիմի սահմանմանը։ Դա կարող է լինել փուլային գործընթաց։

Տվյալ ուղղությամբ առաջին քայլը վիզաներ ստանալու համար պահանջների մեղմացումն է։ Դրանից հետո կարող են վերացվել վիզային պահանջները հատուկ խմբերի համար, իսկ հետագայում՝ մնացած բոլորի»։

Երք
08
Nov

Պատրաստվում է Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու համար։

Նա ընդգծել է, որ միևնույն ժամանակ ծրագրվում է եռակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, փոխանցում է haqqin.az:

Երք
08
Nov

Կրեմլ. Սիրիայում գործողությունների դադարեցման ռեժիմը կշարունակվի

Սիրիայում ՝ այդ թվում Հալեպում, ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է, քանի դեռ նախագահ Պուտինը այն նպատակահարմար է համարում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով հումանիտար ընդմիջումն ուներ հստակ ժամանակային շրջանակներ, իսկ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է։

«Որոշումը կայացվել է նախագահ Պուտինի դիրքորոշման համապատասխան»,- ասել է նա պատասխանելով Սիրիայում հումանիտար ընդիմիջման ավարտից հետո Ռուսաստանի հետագա գործողությունների մասին հարցին։

Երք
08
Nov

ՀՀ նախագահին զեկուցվել է զոհված և հաշմանդամ զինծառայողների սոցաջակցության նոր ծրագրի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ավարտելու մասին:

Երք
08
Nov

Ռուսաստանը Թուրքիայի հետ կքննարկի ՀՕՊ համակարգերի մատակարարումների հարցը

Թուրքիային ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում է, «Ինտերֆաքսին» հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը։

Ընդ որում նա շեշտել է, որ «երբ խոսքը ՀՕՊ մեծ համակարգերի մասին է, ապա դրանք կարելի է նաեւ հակահրթիռային համակարգեր անվանել»։

Երք
08
Nov

Բաքուն համաձայն է Համբուրգում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը

Ղարաբաղյան հակամարտությունում նկատելի է լճացման շրջան: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում իր իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլիոնիի հետ երեկ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք հույսեր ունեինք, որ կարելի է հասնել առաջընթացի և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Լավատեսություն էր ներշնչում նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:

Երք
08
Nov

Die Welt․ Եվրոպան կախման մեջ է հայտնվել Էրդողանից

Թուրքիայի հետ կնքելով միգրանտների մասին գործարք՝ Եվրոպան կախման մեջ է ընկել Էրդողանից, սնելով նրա ամենազորության նկրտումները։ Թուրքիան վերածվում է բռնապետության, արձանագրում է Die Welt –ի հոդվածագիրը ու խոսում այն մասին, որ նման միտումը դրամատիկ է նաեւ Գերմանիայի համար։

Երք
08
Nov

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: