Activities calendar

12 September 2016

Երկ
12
Sep

Ադրբեջանում պետական օբյեկտների լայնածավալ սեփականաշնորհում է իրականացվում

Ադրբեջանում պետական օբյեկտների լայնածավալ սեդփականաշնորհում է իրականացվում: Haqqin.az-ը հայտնում է, որ Ադրբեջանի Ունեցվածքի հարցերով պետական կոմիտեն հոկտեմբերի 11-ին 85 պետական ձեռանարկության եւ օբյեկտի մասնավորեցման աճուրդ կանցկացնի, ասվում է պետկոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ձեռնարկությունները տեղակայված են Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում, ինչպես նաեւ Սալյանի, Ուջարի, Բայլանի, Աղդաշի, Եվլախի եւ այլ շրջաններում: Դրանք ընդգրկում են ագրոքիմիայի, շինարարության, տրանսպորտի, թռչնաբուծության, արդյունաբերության, վերամշակման եւ այլ ոլորտներ:

Երկ
12
Sep

Փորձագետներ. ԱՄՆ-ն և ՌԴ-ն լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում

Ամերիկացիների և սիրիական ընդդիմությունից նրանց խամաճիկների առաջարկությունները փաստացի եզրահանգվում են մեկ բանաձևով՝ Բաշար Ասադը պետք է հեռանա: Դա է բանակցությունների հիմնական առարկան: Այդ մասին Sputnik-ին հայտարարել է Քաղաքական վերլուծության կենտրոնի փորձագետ Անդրեյ Տիխոնովը՝ մեկնաբանելով սիրիական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ըստ նրա, Մոսկվան մնում է իր դիրքորոշմանը՝ Սիրիայի սուվերեն պետության լեգիտիմ նախագահ Բաշար Ասադը կարող է հեռանալ միայն սիրիացի ժողովրդի կամքով, այլ ոչ թե ամերիկամետ ընդդիմության ու ծայրահեղականների ճնշմամբ:

Երկ
12
Sep

Փանջիկիձե. Չէի ասի, թե Ադրբեջանը մեզ համար ավելի կարևոր է, քան Հայաստանը

Ես ոչ մի դեպքում չէի ասի, թե Ադրբեջանը մեզ համար ավելի կարևոր է, քան Հայաստանը: Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

«Ադրբեջանն ու Հայաստանը մեր հարևաններն են: Մենք մշտապես շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ և քաղաքական իմաստով որևէ խնդիր չունենք: Մինչդեռ հայ-վրացական տնտեսական հարաբերություններն այդքան զարգացած չեն»,- նշել է նա ու ընդգծել, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժ է առկա:

Երկ
12
Sep

Իվանիշվիլի. Վրաստանի արտադաշինքային կարգավիճակը բլեֆ է

Վրացական երազանքի ոչ ֆորմալ առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Բուրջանեձեն չի կարող օգնել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ նրա շանսերը հայտնվել նոր խորհրդարանում բավականին ցածր են:

Իվանիշվիլին նշել է, որ Բուրջանաձեի կողմից Վրաստանի համար հայտարարված արտադաշինքային կարգավիճակը բլեֆ է, փոխանցում է apsny.ge կայքը:

Երկ
12
Sep

Զաքարյան. Հայաստանը գնահատում է Լեռնային Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը

Հայաստանը գնահատում է Լեռնային Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը: Այս մասին Երևանում ընթացող «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի համար ընդունելի չեն Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի հռչակագրերն արհեստական կերպով խնդրի քննարկման հարթակ դարձնելու փորձերը կամ ՆԱՏՕ-ին այս հակամարտության կարգավորման հարցի մեջ ներքաշելը:

Երկ
12
Sep

Հոկտեմբերին Թեհրանում կանցկացվի «Հայաստան Էքսպո»

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ 2016 թվականի հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես («Հայաստան Էքսպո»):

Ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը:

Երկ
12
Sep

Յըլդըրըմ. Կողմերը պետք է ավելի ակտիվ դեր ստանձնեն Սիրիայում անժամկետ հրադադարի ռեժիմ սահմանելու հարցում

Ահաբեկիչների դեմ պայքար ծավալող կողմերը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ռուսաստանի, պետք է ավելի ակտիվ դերակատարում ստանձնեն Սիրիայում անժամկետ հրադադարի ռեժիմ սահմանելու հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նրա խոսքով, այլևս պետք է աշխատել ոչ թե մեկշաբաթյա, այլ անժամկետ հրադադարի հասնելու համար, քանի որ անիմաստ այդ պատերազմը վեցը տարվա ընթացքում ոչ ոքի օգուտ չի բերել, բավական է:

Երկ
12
Sep

Քաղաքագետ. ԱՄՆ ճնշումները Բաքվի վրա տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները տորպեդահարելու փորձ է

Ամերիկացի քաղաքական գործիչների կոչերը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ինտեգրացիոն ռազմավարական նախագծերի տորպեդահարման փորձ է: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վիտալի Դիմարսկին:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որը ՌԴ-ի ու Իրանի հետ էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում գլոբալ ծրագրեր է իրականացնում: Ըստ նրա, ԱՄՆ-ի կարծիքով այդ գործընթացները հակասում են նրանց շահերին հարավկովկասյան տարածաշրջանում, փոխանցում է haqqin.az-ը:

Երկ
12
Sep

Ուորլիքը կրկին խոսում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին

Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, պատասխանելով հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ո՞ր սցենարն է ընդունելի Վաշինգտոնի համար:

Նրա խոսքով, Վաշինգտոնի համար ընդունելի է այն սցենարը, որն ընդունելի է ռուսական և ֆրանսիական կողմերի համար:

Երկ
12
Sep

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց

Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն` միայն խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Երկ
12
Sep

Իրանի ԱԳՆ. Սիրիայում հրադադարը չպետք է օգտագործվի ահաբեկիչներին զենք փոխանցելու համար

Չի կարելի թույլ տալ, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն օգտագործվի ահաբեկչական խմբավորումներին զենք եւ զինամթերք մատակարարելու համար: Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասիմին:

Երկ
12
Sep

The Washington Post. ԱՄՆ-ն՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հանցակից

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես փորձում էր մեղմել իր երկրում ավտորիտար իշխանությունը: Մարտին նա ազատ արձակեց 14 քաղբանտարկյալի՝ Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն այցից առաջ: Անգամ թվում էր, թե հանդարտվել է ադրբեջանցի պաշտոնյաների և իշխանական լրատվամիջոցների հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունը: Այդ մասին գրում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դևիդ Ջ. Քրամերը և Ադրբեջանում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը The Washington Post-ում:

Երկ
12
Sep

Ուորլիք. ԱՄՆ-ն Երեւանին եւ Բաքվին մատակարարում է սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք

ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք է մատակարարում, սակայն Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: