Activities calendar

30 June 2015

Երք
30
Jun

"Պերմյակովի գործը" հանձնում են Հայաստանի իրավապահներին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Ռուսաստանը հայ իրավապահներին է հանձնում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցած քրեական գործի քննությունը:

Երք
30
Jun

Նախարար. Հայաստանի տնտեսության վերաբերյալ վատատեսական կանխատեսումները վաղաժամ էին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան

Միջազգային կառույցները շտապել են իրենց վատատեսական կանխատեսումներով հայկական տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ: Այդ մասին Երևանում տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Երք
30
Jun

Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները քննարկել են եվրասիական ինտեգրացիան

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Սարգսյանի ներդրումը երկու երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:

Երք
30
Jun

Մամուլ: Թուրքիայի բանակին հրաման է տրված ներխուժել Սիրիա

Թուրք լրագրող Կահրաման Խալիսչելիկը պնդում է, որ Թուրքիայի բանակին հրաման է տրված մտնել Սիրիա՝ 10 կմ լայնությամն անվտանգության գոտի ստեղծելու համար "Իսլամական պետության" և Ասադի դեմ: Անվտանգության գոտու ընդհանուր լայնությունը կկազմի 90 կմ, և բանակը իբր արդեն ստացել է կոնկրետ հրամաններ:

Երք
30
Jun

Ռուսական տնտեսության ճգնաժամը ՀՀ-ի տնտեսական անհաջողությունների առաջնային պատճառը չէ. կարծիք

Հայաստանում արդյունաբերական գործունեության խրախուսման համար անհրաժեշտ է ստեղծել Արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որը կլուծեր սկսնակ գործարարների համար ֆինանսական խնդիրները:

Այդ մասին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի կառավարության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովում:

Երք
30
Jun

ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ մշակում է երկրի էներգետիկ զարգացման ծրագիր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակում է երկրի էներգետիկ զարգացման 2016-2036թթ.-ի ծրագիր: Այդ մասին այսօր տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Երկրի էներգետիկ համակարգում խնդիրները շատ են, իսկ որոշումները հեշտ չեն տրվում, պնդել է վարչապետը:

Երք
30
Jun

Նալբանդյան. Երևանում բողոքի ակցիաների շուրջ իրավիճակը կկարգավորվի երկխոսության միջոցով

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Երևանում զանգվածային բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական մեթոդներով՝ երկխոսության միջոցով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Մինսկում իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ:

Երք
30
Jun

Բժեզինսկի. ՌԴ-ը և ԱՄՆ-ն արդեն վաղուց գտնվում են "սառը պատերազմում"

Զբիգնև Բժեզինսկի    Ֆոտո` hvylya.net

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ ՌԴ-ը և ԱՄՆ-ը արդեն վաղուց գտնվում են սառը պատերազմի պայմաններում, սակայն քիչ հավանական է, որ այն կվերաճի տաք պատերազմի:

«Ես չեմ ցանկանում պատերազմ, սակայն չեմ կարող թույլ տալ ինձ վախեցնել այն պնդումներով, թե մենք պատերազմ ենք հրահրում սիմմետրիկ ռեակցիայով: Հակառակը, եթե մենք չարձագանքենք, ապա դա պատերազմի բռնկման ամենաճիշտ մեթոդը կլինի», - ցիտում է Բժեզինսկուն Deutsche Welle:

Երք
30
Jun

Դավութօղլու. Թուրքիան պաշտպանելու է իր սահմանները "քրդական ինքնավարությունից"

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է դիմագրավել իր սահմանների շուրջ ցանկացած մարտահրավերներին` նշելով Անկարայի մտահոգությունները Սիրիայի հետ սահմանին գտնվող Կոբանի քաղաքի իրադարձությունների վերաբերյալ:

Երք
30
Jun

Ղարիբաշվիլի. Վրաստանը կարգավորում է ՌԴ-ի հետ հարաբերությունները երկխոսության միջոցով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի    Ֆոտո` epa

Վրաստանը նպատակ ունի կառուցողական և առավելագույն պրագմատիկ երկխոսության միջոցով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ թբիլիսյան Ասավալ-Դասավալի թերթին տված հարցազրույցում:

Վարչապետը նշել է, որ ավելի քան երկու տարի է Վրաստանն ուղիղ երկխոսություն է սկսել ՌԴ-ի հետ և դա անհրաժեշտ է, քանի որ պետք է կարգավորել հարաբերությունները հարևան երկրի հետ: Ղարիբաշվիլու խոսքով, Վրաստանը և ՌԴ-ը երկխոսության միջոցով տարանջատել են միմյանցից քաղաքական և առևտրա-տնտեսական հարցերն ու խնդիրները: