Activities calendar

29 June 2015

Երկ
29
Jun

Ֆիլիպ Քրոուլի. Ռուսաստանը և Պուտինը մեկ միասնականություն են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Չնայած ՌԴ-ի տնտեսական վիճակը չի կարող չմտահոգել երկրի քաղաքացիներին, նրանց մեծամասնությունն աջակցում է իրենց նախագահի քաղաքականությունը և պարզ է դառնում, որ ոչ մի պատժամիջոցներ չեն կարող ստիպել նրան փոխել իր ուղենիշը: Այդ մասին BBC-ում իր հոդվածում գրում է ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարի նախկին օգնական Ֆիլիպ Քրոուլին:

Երկ
29
Jun

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիբերանվտանգության կենտրոն է ստեղծում

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը պայմանավորվել են "Արմ Թեք" կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու մասին, որի նպատակն է նորակոչիկների կողմից գերճշգրիտ որոշումների կայացումը և իրագործումը:

Երկ
29
Jun

Ինտեռ ՌԱՕ-ն հերքում է “Հայաստանի էլցանցերի” վաճառքի շուրջ բանակցությունների մասին լուրը

Ինտեռ ՌԱՕ ընկերությունը հերքել է ԶԼՄ-ների՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" դուստր-ընկերության վաճառքի մասին տեղեկությունները: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է Ինտերֆաքսին, որ բանակցություններ չեն վարվում:

Մինչ այդ, Կոմերսանտը, հղում կատարելով սեփական աղբյուրներին նշել է, որ ռուսական հոլդինգն արդեն բանակցությունները է վարել ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հետ, այդ թվում "Տաշիր" ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ:

Երկ
29
Jun

Սիրիայի ԱԳՆ. ԱՄՆ-ը աջակցում է ահաբեկիչներին Սիրիայի տարածքում

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ: «Ամերիկացիները քաղաքական կարգավորում են պաջանջում, սակայն այդ ընթացքում միլիարդավոր դոլարներ են հատկացնում ահաբեկիչներին աջակցելու համար», - նշել է Սիրիայի ԱԳ նախարարը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում:

Նրա խոսքով, վերջերս Սիրիայի հարավ է տեղափոխվել մոտ 2,5 հազար գրոհայիններ՝ նորագույն զենքերով և ամերիկացիները չեն թաքցնում, որ աջակցում են այդ ահաբեկիչներին, փոխանցում է Ռիա Նովոստին:

Երկ
29
Jun

Բողոքի ակցիաներ Հայաստանում. զանգվածային սադրանքների վտա՞նգ, թե կյանքի բարելավման հնարավորություն

Երևանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված բողոքի ակցիաների շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Ինչպես հաղորդվում էր մինչ այդ, "Ոչ թալանին" համակարգող խմբի անդամները բողոքի ակցիաները Բաղրամյան պողոտայից տեղափոխել են Ազատության հրապարակ, սակայն բազմահազարանոց ցույցը պողոտայում շարունակվեց նաև հունիսի 28-ի երեկոյան:

Երկ
29
Jun

Երևանում ձերբակալվել է բռնության կոչ անող ակտիվիստը

Երևանում ոստիկանները ձերբակալել են երիտասարդի, ով զինված հարձակման և ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու կոչ էր հնչեցնում` ցանկանալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ ցույցը վերածել հակամարտության: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ակտիվիստը բերման է ենթարկվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից: Նրա անձը պարզվել է, նա 1993թ.-ին ծնված Արամ Հակոբյանն է: Այս պահի դրությամբ նա գտնվում է Երևանի կենտրոնականի բաժնում: Քննություն է ընթանում:

Երկ
29
Jun

Էրդողան. "Մենք թույլ չենք տա անկախ քրդական պետություն ստեղծել"

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում ստեղծել անկախ քրդական պետություն:

«Մենք երբեք թույլ չենք տա Սիրիայի հյուսիսում պետության ստեղծում: Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր դիրքերը, անկախ դրանից, թե ինչ դա մեզ կարժենա: Քրդերը ցանկանում են փոխել տարածաշրջանի դեմոգրաֆիկ կառուցվածքը: Մենք, մեր հերթին, չենք պատրաստվում կողք քաշված մնալ»,-նշել է նա, փոխանցում է mk-turkey.ru կայքը:

Երկ
29
Jun

Չեխիայի նախագահ.ԱՄՆ-ը կորցրել է միջազգային իրավիճակն օբյեկտիվ գնահատելու կարողությունը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեման  Ֆոտո` rumol.org

Վաշինգտոնը կորցրել է միջազգային իրավիճակն օբյեկտիվ գնահատելու կարողությունը, իսկ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը վերջին տասնամյակների ընթացքում աչքի է ընկնում լուրջ սխալներով: Այդ մասին Պառլամենտի Լիստին տված հարցազրույցում նշել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

Երկ
29
Jun

Ռուսական ԶԼՄ-ներ. Ինտեռ ՌԱՕ-ն կվաճառի ՀԷՑ-ը

Սամվել Կարապետյան

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կարող է ձեռք բերել "Հայաստանի էլեկտրական ցանցերը" (ՀԷՑ): Բանը այն է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ մեկ շաբաթից ավել շարունակվող բողոքի ակցիաները և "Հայաստանի էլցանցերի" շուրջ ընդհանուր կոնֆլիկտային իրավիճակը, ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ը ազգայնացնելու խոստումները կարող են դրդել Ինտեռ ՌԱՕ-ին վաճառել ընկերությունը:

Երկ
29
Jun

Աուդիտը ՀԷՑ-ում կտևի 3-6 ամիս. Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյան

"Հայաստանի էլեկտրական ցանցերում" աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս: Այդ մասին «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

Երկ
29
Jun

Երևան. Առաջնորդները գնացել են, ցուցարարները՝ մնացել - իրավիճակը լարվում է

Фото: Photolure

«Այսօր Բաղրամյան պողոտայում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրի ապակայունացումը և քաղաքացիներին բախումների դրդելը: Վերջիններս առաջ են քաշել ոչ թե սոցիալական կամ տնտեսական բաղադրիչ, այլ անհասկանալի և անհեռանկարային քաղաքական պահանջներ», - նշված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ, փոխանցում է EADaily: