Activities calendar

27 June 2015

Շաբ
27
Jun

Կառավարությունն իր վրա կվերցնի սակագների բարձրացման բեռը մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը. Սերժ Սարգսյան

Խորհրդակցություն կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների հետ

"Համոզված եմ՝ (էլեկտրաէներգիայի) սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև (աուդիտի) եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը", - այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցությանը:

Շաբ
27
Jun

Ցուցարարներին չի բավարարում ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշումը

"Ոչ թալանին" քաղաքացիական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյան

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելու որոշումը չի բավարարում Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին: Այդ մասին լրագրողներին հայտնեց "Ոչ թալանին" քաղաքացիական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը:

Շաբ
27
Jun

Երևանում իրադարձությունների և Կիևի մայդանի միջև նմանություն չկա. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները և Կիևում տեղի ունեցած իրադարձությունների միջև նմանություն չկա: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Չեմ կարծում, որ որևէ նմանություն կա այն ամենի մեջ, ինչ մենք տեսնում ենք այստեղ՝ Երևանի կենտրոնում, և այն պայքարի, որ տեղի էր ունենում Ուկրաինայում՝ Մայդանում: Եվ որևէ կերպ Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս հարցում չկա: Ինչպես Դուք նկատեցիք, սա ինքնաբուխ արձագանք էր հասարակության կողմից», - նշել է դեսպանը 1in-ին տված հարցազրույցում:

Շաբ
27
Jun

Զինադադարի խախտում հայ-ադրբեջանական սահմանին. կան զոհեր

Արդրբեջանական ԶԻնված ուժերի կողմից ՀՀ-Նախիջևան սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ արձակած կրակի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ: Այդ մասին Facebook սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Շաբ
27
Jun

«Պերմյակովի գործը» քննելու է Հայաստանի դատարանը

Գյումրիում տարվա սկզբին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյանկովի գործի վարույթը կհանձնվի Հայաստանի քննչական կոմիտեին: Հետագա դատաքննությունը ևս իրականացվեու է Հայաստանի ատյանի կողմից: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպմանը:

Շաբ
27
Jun

Մոսկվան Երևանին կտրամադրի արտոնյալ վարկ բանակի արդիականացման համար

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ վարկ Զինված ուժերի արդիականացման համար: Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպմանը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը գտնվում է Երևանում՝ միջկառավարական նիստին մասնակցելու համար:

Շաբ
27
Jun

«Հայաստանի էլեկտրական ցանցերում» կանցկացվի աուդիտ

«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերում կանցկացվի աուդիտ: Այն կկազմակերվի հա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո՝ բոլոր շահագրգիրռ կողմերի մասնկացությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: