Activities calendar

26 June 2015

Ուրբ
26
Jun

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները կանցկացվեն հուլիսին

ՆԱՏՕ Agile Spirit 2015 զորավարժությունները տեղի կունենա այս տարվա հուլիսին Վրաստանի ՊՆ Վազիանիի ռազմակայանի տարածքում, որը գտնվում է Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիտանացի գեներալ սեր Անդրիան Բրեդշոուն, փոխանցում է Գրուզիա-օնլայնը:

Ուրբ
26
Jun

"Իսլամական պետությունը" վտանգ է ներկայացնում Թբիլիսիի համար

Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձե

Ահաբեկչական "Իսլամական պետություն" կազմակերպությունը վտանգ է ներկայացնում ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Վրաստանի համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն:

«Կասկած չկա, որ այդ կազմակերպությունը վտանգ է ներկայացնում ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Վրաստանի համար, և մենք, որպես աշխարհի անբաժանելի մաս, նույնպես այն դիտարկում ենք որպես սպառնալիք»,-հայտարարել է Քափանաձեն և հավելել, որ պետք է համագործակցել գործընկեր երկրների հետ, փոխանցում է newsgeorgia.ge կայքը:

Ուրբ
26
Jun

Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստանի կառավարությունում այսօր տեղի է ունեցել էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ քննարկում: Կողմերը քննարկել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:

Ուրբ
26
Jun

«Ոչ թալանին» նախաձեռնությունը ներկայացրեց իշխանություններին երեք պահանջ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որի համակիրները արդեն հինգերորդ օրն է փակել են Երևանի Բաղրամյան պողոտան և շուրջօրյա բողոքի ակցիաներ իրականացնում, Հայաստանի իշխանություններին ներկայացրել է իրենց հիմնական պահանջները:

Ըստ տարածած հաղորդագրության`ցուցարարների երկու հիմնական պահանջը` վերանայել եւ չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից "ապօրինի կայացրած հոսանքի սակագնի թանկացման մասին որոշումը, ինչպես նաև վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով:

Ուրբ
26
Jun

Հունան Պողոսյան. Ոստիկանությունը չի ցրելու Երևանի բողոքի ակցիան

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյան

Հայաստանի ոստիկանությունը չի պատրաստվում ցրել էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ուղղված ակցիան: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով գիշերը ժամանել է Բաղրամյան պողոտա, որտեղ անցկացվում են շուրջօրյա բողոքի ակցիաներ:

Նա նաև կոչ արեց ցուցարարներին հանգստություն պահպանել: Մինչ նրա հայտարարությունը, նախօրեին երեկոյան նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ուրբ
26
Jun

Նիկոլ Փաշինյան. Երևանում բողոքի ակցիաները կրում են բացառապես սոցիալական բնույթ

Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղված են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը չեղարկելուն և համապատասխանաբար, կրում են բացառապես խաղաղ բնույթ: Այդ մասին պատասխանելով VERELQ-ի հարցին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ուրբ
26
Jun

Ադրբեջանը խոսում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին

Ադրբեջանը կարող է դադարեցնել իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդում և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Պատճառը ԵԽԽՎ-ի հունիսի 23-ին ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունությունը» բանաձևն է:

Բանաձևում քննադատության են ենթարկվում երկրի իշխանությունները խոսքի ազատության բացակայության, այլախոհության ճնշման և գործող ռեժիմի կողմից ընդդիմադիրների հետապնդումների պատճառով:

Ուրբ
26
Jun

Մամուլի տեսություն. Իշխանությունները Երևանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չունեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

Ուրբ
26
Jun

«Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ի հասույթը Հայաստանում աճել է 65 տոկոսով

Համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ի հրապարակած ֆինանսական տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակի "հայաստանյան սեգմենտի" հասույթը ավելացել է 65,3 տոկոսով:

Այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ի կամ, ինչպես այդ փաստաթղթում է նշված, «Հայաստանյան սեգմենտի» եկամուտը կազմել է 5 միլիարդ 700 միլիոն ռուսական ռուբլի, որը անցած՝ 2014 թվականի առաջին եռամսյակի 2 միլիարդ 300 միլիոն ռուբլուց ավել է 65,3 տոկոսով, հայտնում է Ժողովուրդ օրաթերթը: