Activities calendar

23 June 2015

Երք
23
Jun

Նստացույցի մասնակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել

Երևանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ուղղված ցուցարարների դեմ քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, հասարակական կարգի կանխամտածված խախտում: Այդ մասին VERELQ-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Հոդվածը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50 պատակի չափով կամ ազատազրկում մինչև մեկ ամիս ժամկետով: Դատախազությունում խոստացել են մանրամասները ներկայացնել մի փոքր ուշ:

Երք
23
Jun

Նստացույցի ցրում. ՀՀ ոստիկանությունը միայն կարգուկանոն է՞ր հաստատում

ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտում նստացույցը ցրելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշված է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության նախագահը:

Երք
23
Jun

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է արել Երևանում ցուցարարներին ցրելու վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին ցրելու վերբերյալ:

Երք
23
Jun

Ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ ուժ կիրառելով լրագրողների և ցուցարարների նկատմամբ

Ֆոտո՝ Hetq.am

Ոստիկանությունը, նախազգուշացումներից հետո, ուժի կիրառմամբ և ջրցան մեքենաների ուղեկցությամբ, հունիսի 23-ի վաղ արառվոտյան անցավ Երևանի Բաղրամյան պողոտան Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու "հատուկ միջոցառման" իրականացանը:

Երք
23
Jun

Ինչպե՞ս ստանալ ԵՄ արտոնագիր. ՀՀ քաղաքացիները վճարում են կասկածելի ընկերությունների

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է բավականին հետաքրքիր ուսումնասիրություն, կապված վիզաների տրամադրման միջնորդ-ընկերության գործունեության հետ:

Մասնավորապես, Հայաստանում Լեհաստանի և Հունաստանի դեսպանատները հրաժարվում են քաղաքացիներից ընդունել վիզաների ձևակերպման համար նախատեսված փաստաթղթեր՝ դրանք ուղարկելով Interstamp միջնորդ-ընկերությանը:

Երք
23
Jun

Պարտքի ասեղի վրա. Ինչպե՞ս է կառավարությունը համալրելու բյուջեն

ՀՀ Աազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց "Պետական պարտքի մասին" օրենքում կառավարության առաջարկված փոփոխությունները:

Կառավարությունն առաջարկում է պետական պարտքի ընդունելի շեմի մեջ ընդգրկել կառավարության արտաքին պարտքի 60%-ը, որպեսզի հնարավորություն լինի նոր վարկեր ներգրավվել ապագայում: Այսօր վերին շեմ է սահմանվում կառավարության և Կենտրոնական բանկի պետական պարտքը: