Activities calendar

21 June 2015

Կիր
21
Jun

Հրթիռակոծություն Հալեպում. զոհվել են հայեր

Հալեպում հունիսի 20-ին հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել։ Այդ մասին հայտնում է «Գանձասար» հայկական շաբաթաթերթը:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Հալեպի քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով: Զոհվել են երկու հայեր։ Նրանցից մեկը Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանն (Ստեփանյան) է, իսկ մյուսը հալեպահայ Կարո Մկրտիչյանը, հայտնում է tert.am-ը: