Activities calendar

18 June 2015

Հնգ
18
Jun

Նալբանդյան. Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշման շահարկումը կարող վնասել ղարաբաղյան կարգավորմանը

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում կամ հովանու տակ կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ», - հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով է Եվրադատարանի որոշումը ԼՂ հակամարտությանն առնչվող երկու գործերով:

Հնգ
18
Jun

Քիսինջեր. ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը կարևոր է գլոբալ հավասարակշռության համար

Бывший госсекретаря США Генри Киссинджер   Фото: politrussia.com

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ չի կարելի Ուկրաինան քաշել որևէ մեկ կողմ, այլ այն պետք է կամուրջի դերակատարում ստանձնի Արևմուտքի և Արևելքի միջև: Այդ մասին նշում է Պաոլո Վալենտինոն՝ Corriere della Sera-ի իր հոդվածում:

Հնգ
18
Jun

Օհանյան. Երևանը շահագրգռված է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում ճգնաժամի հաղթահարմամբ

Հայաստանը շահագրգռված է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի այսօրվա հարաբերություններում առկա ճգնաժամի արագ հաղթահարմամբ: Այդ մասին Երևանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth սեմինարի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հնգ
18
Jun

Բորդյուժա. Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կստանա ՀԱՊԿ-ի օգնությունը

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և նրա տարածքում բացասական զարգացումների դեպքում Հայաստանը կազմակերպությունից ամբողջ անհրաժեշտ օգնությունը կստանա: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հնգ
18
Jun

Մամուլ. Գյումրիում զինվորականի սպանության գործը քննվելու է Ռուսաստանում

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության հետ կապված քրեական գործը քննվելու է Ռուսաստանում:

Գործի քննությամբ կզբաղվի Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ռազմական քննչական ծառայության ռազմական քննչական բաժինը: Այդ մասին Ռիա Նովոստին գայտնել է շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը:

Այդպիսի որոշում է կայացվել հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանվածը և մեղադրյալը՝ ռուսաստանցի զինծառայողներ են: Ապագայում դատը տեղի է ունենալու ռուսական դատարանում:

Հնգ
18
Jun

Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth սեմինարը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյան

Երևանում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եռօրյա Rose Roth սեմինարը: Միջոցառման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանի առկա խնդիրները և մարտահրավերները, էներգետիկ և կոմունիկացիոն նախագծերը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, "Իսլամական պետության" կողմից վտանգները, ինչպես նաև Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության հարցերը:

Հնգ
18
Jun

Դեսպան. ԱՄՆ-ը աշխարհաքաղաքական հարթակում միայն ուժ է գործադրում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա    Ֆոտո՝ novayagazeta-ug.ru

ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության հիմնական սկզբունքները և դրա փոխարեն աշխարհաքաղաքական հարթակում օգտագործում է միայն ուժային ճնշումը: Այդ մասին The American Conservative հանդեսի էջերում գրում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի նախկին օգնական, Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի նախկի դեսպան Չաս Ֆրիմենը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը սկսել է հենվել գրեթե միայն տնտեսական պատժամիջոցների, ռազմական ուժի միջոցով սարսափ տարածելու և ուժի օգտագործման վրա, չնայած դրանք միակ միջոցները չեն ավանդական պետական կառավարման մեջ:

Հնգ
18
Jun

Փորձագետ. Սադդամի նախկին սպաները "Իսլամական պետությունից" մոբիլ բանակ են ստեղծել

Սադդամ Հուսեյն

"Իսլամական պետության" առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կողմից խալիֆայության հռչակումից մեկ տարի անց պարզ է դարձել, որ "Իսլամական պետությունը" ստեղծել է արդյունավետ զինված ուժեր՝ Իրաքի նախկին բռնապետ Սադդամ Հուսեյնի բանակի մնացորդների հիման վրա:

Ջիհադական թեսությունների փորձագետ Աբու Մոհամմադ ալ-Մակդիսին նշել է, որ նրանք հաղթել են մարտերում ի շնորհիվ Հուսեյնի նախկին սպաների, որոնք իրենց գործի լավ մասնագետներ էին, փոխանցում է Reuters գործակալությունը:

Հնգ
18
Jun

Իրանը և Իրաքն "Իսլամական պետության" դեմ պայքարի միասնական ճակատ կստեղծեն

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար:

Կարճատև այցի ընթացքում Իրաքի վարչապետը բանակցություններ է անցկացրել իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նրանք կարծիքներ ենք փոխանակել նաև հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ, փոխանցում է iran.ru կայքը:

Հնգ
18
Jun

Մամուլի տեսություն. խնդիրներ են ծագել հայկական ատոմակայանի հիմնանորոգման հարցում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

Հնգ
18
Jun

Սարգսյանը և Պուտինը պետք է լուծեն էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները հօգուտ հայ ժողովրդի. կարծիք

Հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կայացրել է էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնելու մասին որոշումը: 2015թ-ի մայիսի 8-ին Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունը, որն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» հոլդինգին, դիմել է ՀԾԿՀ-ին, որպեսզի վերջինս բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը 17,8 դրամով:

Հնգ
18
Jun

Հայաստանի «բաց երկինքը». դեմփինգ, «ատկատներ», ՌԴ-ի և Ուկրաինայի գերիշխող դիրքը

Հայաստանում ավիատոմսերի գները նվազել են 16%-ով: Ավիատոմսերի գներն ապրիլ ամսին՝ 2014թ.-ի դեկտեմբերի համեմատ էժանացել են 16%-ով: Այդ մասին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: