Activities calendar

03 June 2015

Չոր
03
Jun

Նալբանդյանը հաստատում է Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան  Ֆոտո` nkr-news.com

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հաստատում է Բրազիլիայի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին տեղեկատվությունը:

Չոր
03
Jun

ԵԱՀԿ-ի ղեկավարը հանձնարարել է իր օգնականներին ստուգել ռուսական զենքերի հոսքերն Ադրբեջան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ  Ֆոտո` trend.az

ԵԱՀԿ-ը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմամբ, ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության մեխանիզմների ուժեղացմամբ: Այդ մասին այսօր Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը:

Չոր
03
Jun

Թուրքիայի ընդդիմությունը դեմ է Անկարայի և Վաշինգտոնի կողմից Սիրիայի ընդդիմության զինյալների վարժեցմանը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու   Ֆոտո` mk-turkey.ru

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում նպատակ ունի դադարեցնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ երկրի տարածքում սիրիական ընդդիմությանը մարզելու մասով: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Չոր
03
Jun

Էստոնիայի նախագահ. Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը դեռևս օրակարգում չէ

Էստոնիայի նախագահ Թոոոմաս Հենդրիկ Իլվես    Ֆոտո` direct-press.ru

Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ օրակարգը դեռևս ձևավորված չէ, սակայն դրա ժամանակը գալու է: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոոոմաս Հենդրիկ Իլվեսը Թբիլիսիում՝ իր գործընկեր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Նրա խոսքով, Էստոնիան աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը և հավատարիմ է այն հռչակագրին, որն ընդունվել է Բուխարեստում Դաշինքի գագաթաժողովի ընթացքում, փոխանցում է apsny.ge կայքը:

Չոր
03
Jun

Իրանը նախանշել է «Իսլամական պետության» համար երեք «կարմիր գիծ»

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, մեկնաբանելով Իրաքում ստեղծված իրավիճակը նախանշել է Իրանի՝ ահաբեկչական "Իսլամական պետության" նկատմամբ որդեգրվող քաղաքականության երեք կարմիր գծերը:

«Իսլամական պետության ցանկացած սպառնալիքները Բաղդադին կամ շիական սրբավայրերին, ինչպես նաև գրոհայինների ցանկացած փորձերը մոտենալ իրանական սահմաններին հանդիսանում են այն երեք կարմիր գծերը Իրանի՝ "Իսլամական պետության" նկատմամբ որդեգրված քաղաքականությունում», - նշել է նա, փոխանցում է iran.ru կայքը:

Չոր
03
Jun

Մամուլի տեսություն. Էլեկտրաէներգիայի թանկացման հնարավորությունը դժգոհություն է առաջացրել նաև իրավապահ համակարգում

Հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա   Ֆոտո` Photolure

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ էլեկտրական էներգիայի հնարավոր սակագնի ավելացման հնարավորությունը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել ոչ միայն պետական ողջ համակարգում, այլև, մասնավորապես, իրավապահ համակարգում:

Չոր
03
Jun

Տարբերվող գնահատականներ. Ինչպիսի՞ տնտեսության կարիք ունի Հայաստանը

Հայաստանի տնտեսությունը ավելի շատ մրցակցության, ավելի շատ դերակատարների, խաղի կանոնների պահպանման և արդար դատական համակարգի կարիք ունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

Չոր
03
Jun

Երևանը կարևորում է Չեխիայի փորձը մեկնարկած սահմանադրական բարեփոխումներում

Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին  Ֆոտո՝ president.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահի այցն օգտակար է համարել Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում, ընդգծելով, որ յուրաքանչյուր երկրի փորձ և հատկապես եվրոպական երկրի՝ Հայաստանի համար կարևոր է:

Չոր
03
Jun

«Մեղավորին» փնտրելիս. Ինչու՞ է ԵՄ-ը մեղադրում Ռուսաստանին Արևելյան գործընկերության տապալման մեջ

Կոլաժ: finvis.blogspot.com

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը դարձավ Ռուսաստանի մարտավարական հաղթանակի ցուցադրությունը: ԵՊՀ-ի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քերյանի կարծիքով, այս պահի դրությամբ Ռուսաստանը մարտավարական հաջողություն է գրանցել, քանի որ Արևելյան գործընկերության ծրագիրը չի տվել սպասված արդյունքները՝ Ասոցացման համաձայնագիր կնքել են միայն Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, Հայաստանը մտել է Եվրասիական տնտեսական միություն, իսկ Ադրբեջանը և Բելառուսը փատացի դուրս են մղված այդ գործընթացից: