«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է՝ Սուրեն Պետրոսյանից ու Միհրան Մախսուդյանից բացի, բերման է ենթարկվել նաև շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։ «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, մեր շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին»,- հայտնում են Տավուշից: Իր հերթին, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. "Հայալեզու կարմիրբերետավոր յաշման գազանաբար հարձակվել է պայքարող հայերի վրա։ Կան ձերբակալվածներ։ Ոտնձգել են նույնիսկ Բագրատ Սրբազանի վրա": Ավելի վաղ ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բացել էին Բագրատաշենի ճանապարհը: Իրավիճակը Տավուշում շարունակում է գերլարված մնալ: