Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր են քննարկվել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ։"Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում մեզ համար առաջնահերթ է լսել նաև միջազգային փորձագետների կարծիքն ու մշակել համատեղ ճանապարհային քարտեզ: Նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը":