Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Կրկյաշարյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արտակ Կրկյաշարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ: Նշենք, որ Արտակ Կրկյաշարյանը հունիսի 29 ԱԺ արտահերթ նիստին ընտրվել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր։