ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Համաձայն փոփոխությունների, 2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 7.000 դրամով` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։