Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։ Հիշեցնեմ միայն, որ ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ 3 մշտական անդամները, ԵԱՀԿ-ն և այժմ ԵՄ-ն: Մարդու իրավունքների հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր», - նշել է Մարուքյանը։