28.03.2024
Փաշինյանն առավելագույն օգուտ է քաղելու ԱԺԲ–ի «հարձակումից»
27.03.2024
Փաշինյանն առավելագույն օգուտ է քաղելու ԱԺԲ–ի «հարձակումից»

Նոր Նորքի ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է, մյուս երկուսը հիվանդանոցում են՝ ստացիոնար բուժում են ստանում։ Բևեռը հայտարարություն է տարածել դեպքի հետ կապված, որտեղ նշվում է բաժին ներխուժած անդամների պահանջները՝Նիկոլ Փաշինյանի հեռացում և հողերը չհանձնելու և պատերազմին պատրաստվելու պահանջ։ Ինչպես գրում է Հանրապետության հրապարակ Տելեգրամ ալիքը, Բևեռի գործողությունը Փաշինյանն ու թիմը կարող են օգտագործել մի քանի նպատակներով։ Նախ՝Փաշինյանն երկրի ներսում կարող է սկսել ԱԺԲ–ի հետապնդումները՝նրանց գործողություններն որակելով, որպես ահաբեկչական և սպառնալիք հասարակության և պետության անվտանգությանը։ Այսինքն, հարձակումն ոստիկանական բաժանմունքի վրա լեգիտիմ հիմք է տալիս սկսել ԱԺԲ–ի դեմ պայքարն՝այդ կերպ լռեցնելով ազգայնական այն ուժին, որը խոսում է հողեր չհանձնելու մասին։ Բացի այդ, ԱԺԲ–ն անընդհատ փիառում է իր կապերն ԱՄՆ–ի հետ՝իրեն ներկայացնելով, որպես ԱՄՆ–ի, Արևմուտքի աջակցությունը վայելող քաղաքական ուժ, որի վրա «խաղադրույք» է կատարել ԱՄՆ–ն։ Բևեռն իրեն արդեն իսկ ներկայացնում է, որպես ապագա նոր կառավարություն։ Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը վարքաբեկում է ԱԺԲ–ին և ԱՄՆ–ն այլևս չի կարողանալու բացահայտ աջակցել մի ուժի, որը հարձակվում է պետական կառույցների վրա։ Այդ կերպ Փաշինյանն ԱՄՆ–ն «մեսիջ» է հղելու, որ Բևեռին ապագայում աջակցելը հակափիառ է լինելու ԱՄՆ–ի համար՝Հայաստանի ներսում։ ԱԺԲ–ն հայտարարություն է տարածել, որ իրենք տեղյակ չէին հարձակման մասին՝ դա արվում է այդ զինված խմբից տարանջատվելու համար՝քրեական հետապնդումներից և ԱԺԲ–ի դեմ քարոզչությունից զերծ մնալու նպատակով։ Փաշինյանն ու թիմը տեսնելով հասարակության դժհոգությունն ու հնարավոր կոնսոլիդացիան՝ Տավուշում անկլավները չհանձնելու հետ կապված, կարող է ԱԺԲ–ի գործողությունն օգտագործել՝Բաքվին նոր տարածքներ հանձնելու գործընթացն եթե ոչ վիժեցնելու, ապա գոնե ժամանակավոր սառեցնելու համար։ Փաշինյանն ու ՔՊ–ն կարող են հայտարարել միջազգային հանրությանը, որը խաղաղության օրակարգի դեմ կա հստակ հակազդեցություն՝նոր հողային զիջումների պարագայում ՔՊ–ին փոխարինելու են ավելի ռադիկալ, «ռևանշիստական» ուժեր և այդ պատճառով չպետք է շտապել՝ Բաքվին նոր տարածքներ զիջելու առումով։ Փաշինյանն առավելագույն օգուտ է քաղելու ԱԺԲ–ի այս ակցիայից՝սեփական իշխանությունն ամրապնդելու և ընդդիմադիրներին թուլացնելու նպատակով։ ԱԺԲ–ն միգուցե հույս ուներ, որ այդ գործողությունը հնարավոր է առաջացնի հասարակության մոբիլիզացիա և խթան հանդիսանա հեղափոխության, հեղաշրջման համար, սակայն ՀՀ քաղաքացիները ցույց տվեցին, որ պետական կառույցների վրա հարձակումը չի վայելելու հասարակության աջակցությունը՝ պետք է գնալ լեգիտիմ ճանապարհով՝ընտրություններով, ինչը նույնպես ձեռնտու է Փաշինյանին և թիմին, ովքեր 2021թ․–ին վերընտրվել են։  

Նորություններ գործընկերներից