Թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Թիրախավորվել են հենց աշխատակիցները, որոնցից մեկը վիրավորվել է, հայտնում է Hraparak-ը: Ըստ աղբյուրի, նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Այս պահին կրակոցները դեռ շարունակվում են։ Հանքավայրի աշխատակիցներին տարհանել են։ Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: