Մայիսի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանի ուղեկցությամբ Ազգային առաջնորդարանում հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին Ազգային վարչության ատենապետ Րաֆֆի Սիսլյանը, փոխատենապետ , նախկին նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը։ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը Լիբանանի գաղութի հոգևոր, կրթական, ընկերային և միութենական կյանքին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ է հաղորդել։ Արցախյան պատվիրակությունը որոշ մանրամասներ է ներկայացրել ներարցախյան իրավիճակի մասին։ Հանդիպումը լավագույն առիթ էր՝ քննարկելու Հայաստան- Արցախ- լիբանանահայություն փոխգործակցության հնարավորությունները, որոնք, ի հեճուկս հայ ժողովրդի առջև ծառացած համընդհանուր վտանգների, պետք է ավելի զարգանան՝ ի նպաստ մեր ժողովրդի վերելքի և ինքնության պահպանման։ Ներկաները ընդգծել են, որ Արցախ- Լիբանան փոխադարձ համագործակցությունն ու փոխօգնությունը փաստում են, որ ազգովի միակամ ենք։