Դեկտեմբերի 27-ին, ժամը 22:10-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: Նշենք, որ խոսքը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու մասին է: Վերջինս նաև 2020 թվականին էր ձերբակալվել՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով: