19.04.2024
Սումգայիթի ջարդերը հիմք դարձան հայերի նկատմամբ ատելության վերակենդանացման համար. Արցախի ԱԳՆ
27.02.2023
Սումգայիթի ջարդերը հիմք դարձան հայերի նկատմամբ ատելության վերակենդանացման համար. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր լրանում է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի՝ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցը։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը` Բաքվից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանությունների հանցավոր թողտվությամբ և նույնիսկ ցուցումով, տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք ուղեկցվում էին սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով: Ջարդարարների խմբերը, զինված սրածայր մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով և ինքնաշեն այլ միջոցներով, քաղաքի իրավապահ մարմինների լիարժեք անտարբերության պայմաններում, ներխուժում էին հայերի բնակարանները և անհավանական դաժանությամբ հաշվեհարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։ Բռնության մի քանի օրերի ընթացքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները ենթարկվեցին դաժան ծեծի և խոշտանգումների, հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։ Հայերի նկատմամբ ատելության մթնոլորտը սնուցվում էր հանրահավաքների ժամանակ հնչեցվող հակահայկական կարգախոսներով և բռնության կոչերով։ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հանցավոր այդ գործողությունների նպատակն էր վախի մթնոլորտ ստեղծել և դրանով իսկ ճնշել Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ պահանջները։ Սումգայիթի կոտորածը դարձավ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական և ցեղասպան քաղաքականության առաջին լայնածավալ դրսևորումը։ Դրան հետևեցին հայերի ջարդերն Ադրբեջանի այլ քաղաքներում՝ Բաքվում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում և այլուր, ինչպես նաև Արցախի դեմ սանձազերծված երեք պատերազմները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության վրա նպատակաուղղված հարձակումներով, արգելված և ոչ ընտրողական բնույթի զենքի կիրառմամբ և այլ պատերազմական հանցագործություններով։ Սումգայիթի ջարդերը հիմք դարձան Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության վերակենդանացման համար: Հայատյացությունը բարձրացվեց պետական քաղաքականության մակարդակի: Այդ հրեշավոր հանցագործության ոգեշնչողներն ու իրականացնողները դարձան ընդօրինակման առարկա, իսկ հայերի նկատմամբ հանցագործությունները՝ սովորական: Երկու տարի անց՝ 1990 թվականի հունվարին, Բաքվում հայերի ջարդերն արդեն իրականացվում էին «Փա՜ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսի ներքո: Ցավոք, ո՛չ Սումգայիթի ջարդերի, ո՛չ էլ հաջորդած մյուս ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության, ինչի պատճառով այդ ավտորիտար պետության իշխանությունների համար ձևավորվել է քաղաքական ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ։ Անպատժելիության և ամենաթողության զգացումի, հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամեն գնով ճնշելու ձգտման համադրությունը հանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցության և պետական քաղաքականության մեջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրությունների արմատավորմանը: Այդ հանցավոր մտադրությունների ակնհայտ դրսևորումներից է Արցախի ավելի քան երկու ամիս շարունակվող շրջափակումը, որի հիմքում Ադրբեջանի իշխանությունների ձգտումն է՝ ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվել իր հավաքական իրավունքներից, զրկել հայրենիքից և ի վերջո՝ ոչնչացնել նրան։ Նույնիսկ 35 տարի անց Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ճնշման, ահաբեկման, մարդու իրավունքների կոպիտ խախտման, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, վտարման և էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։ Այնուամենայնիվ, չնայած Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Արցախի ժողովուրդը մնում է ամուր և վճռական՝ պաշտպանելու իր իրավունքները պատմական հայրենիքում և շարունակելու պայքարը հանուն ազատության, անկախության, ժողովրդավարության և մարդու իրավունքների։ Խոնարհվում ենք Ադրբեջանի ագրեսիվ և մարդատյաց քաղաքականության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ և ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ընդհատելու Ադրբեջանի անօրինական գործողությունների արատավոր շրջանը, կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:    

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel