29.03.2024
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում
21.04.2021
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում: Խորհրդակցությանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում է «Արմենպրես»-ը: Կապանում անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներն ու պաշտոնատար այլ անձինք: Ներկա է նաև 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը: Մարզպետարանի շենքի դիմաց են հավաքված նաև մի խումբ քաղաքացիներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից գտնվում է Սյունիքի մարզում: Փաշինյանն այցի ընթացքում կանգառներ է կատարել մի շարք համայնքներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Որոշ համայնքներում քաղաքացիների մի խումբ փորձել է խոչընդոտել վարչապետի տեղաշարժն ու շփումները բնակիչների հետ:

Նորություններ գործընկերներից