24.04.2024
Ապիտոնյանը ՄԱԿ կառույցների և Կարմիր խաչի ղեկավարներին ներկայացրել է Արցախի դեմ ագրեսիան
28.05.2021
Ապիտոնյանը ՄԱԿ կառույցների և Կարմիր խաչի ղեկավարներին ներկայացրել է Արցախի դեմ ագրեսիան

Մայիսի 27-ին Ժնև է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արտակ Ապիտոնյանը զրուցակիցներին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, ներառյալ՝ հայ գերիների ու հայկական մշակութային ժառանգության խնդիրները: Արտակ Ապիտոնյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է նաև վերջին շրջանում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վրա, որոնց արդյունքում արդեն արձանագրվել է մարդկային զոհ: ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև սերտ համագործակցությունը: Հայկական կողմն ընդգծել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հազարավոր բռնի տեղահանվածներին անհապաղ աջակցության և իրենց հայրենի օջախներ անվտանգ վերադարձն ապահովելու խնդիրները՝ միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի համաձայն: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Արցախ միջազգային կազմակերպությունների անհապաղ և անխոչընդոտ հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ մատնանշելով այն վիժեցնելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի անընդունելի շահարկումները, որոնց արդեն հրապարակավ անդրադարձել են ՄԱԿ պաշտոնյաները: Զրուցակիցները քննարկել են բռնի տեղահանվածներին աջակցության տրամադրման հնարավորությունները։ ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով Բարձր հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի գործունեությանը, մի շարք ոլորտներում, այդ թվում նաև՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման պայքարում ՀՀ նախաձեռնություններին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, բնիկ հայկական կրոնական և մշակութային ժառանգության խեղաթյուրումն և ոչնչացումը, այդ երկրի հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ու պատանդների խնդիրը և շնորհակալություն հայտնեց Բարձր հանձնակատարի և ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի շարունակական ներգրավվածության համար: ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը և շարունակվող ռազմատենչ քաղաքականությունը հանգեցրել են հազարավոր զոհերի, ավերածությունների և տարածաշրջանային անվտանգության լրջագույն մարտահրավերներ առաջացրել: Զրուցակիցները քննարկել են նաև ՄԱԿ Ժնևի գրասենյակի մի շարք ոլորտային մարմիններում ՀՀ գործունեությանը վերաբերող հարցեր: Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Կարևորելով Արցախում ու Հայաստանում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքում գերեվարված անձանց կարգավիճակի, և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի համաձայն նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության ու անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման խնդիրները: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց հարցը դարձնելով քաղաքական շահարկումների, ապատեղեկատվության և շանտաժի առարկա: Հայաստանը հետևողական է լինելու Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, կտտանքների, ներկայումս շարունակվող բռնաճնշումների և շինծու մեղադրանքների դեմ պայքարում՝ դրանք ներկայացնելով միջազգային քաղաքական և իրավական բոլոր համապատասխան ատյաններում: Անդրադարձ է կատարվել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնումներին առնչվող հարցերին։ Քննարկվեցին արցախահայությանը մարդասիրական օգնության տրամադրման խնդիրները։  

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online